Գլխավոր տեղեկություն
Номер
N 295
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.09.1997-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.08.22/19
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.07.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.07.1997
Дата вступления в силу
01.09.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
24 հուլիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 1997 թվականի N 295
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 502 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը 1997 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար շահութահարկի և ավելացված արժեքի հարկի կանխավճարների հաշվարկման նոր կարգ սահմանելու մասին» N 502 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրից հանել «և ավելացված արժեքի հարկի» բառերը.

բ) որոշման նախաբանից հանել «և ավելացված արժեքի հարկի», «և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի» բառերը, իսկ «օրենքներում» բառը փոխարինել «օրենքում» բառով.

գ) որոշման 1-ին կետից հանել «և «Ավելացված արժեքի հարկի մասին», «(ավելացված արժեքի հարկի կանխավճարի համար` մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը)» բառերը և երրորդ պարբերության «ա» ենթակետը, իսկ «օրենքներին» բառը փոխարինել «օրենքին» բառով.

դ) որոշման 2-րդ կետից հանել «և «Ավելացված արժեքի հարկի մասին», «(ամսվա)» բառերը, իսկ «օրենքներում» բառը փոխարինել «օրենքում» բառով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան