Գլխավոր տեղեկություն
Номер
N 401
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.07.1995-24.09.2001)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.07.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
04.07.1995
Дата вступления в силу
04.07.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.09.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 1995 թվականի N 401

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության արդյունավետ կազմակերպման և իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշմամբ հաստատված N 2 ցանկում կատարել հետևյալ լրացումը`

 

1

2

«ՀՀ կառավարությանն առընթեր
ատոմային էներգիայի
օգտագործման միջուկային և
ռադիացիոն անվտանգության
պետական հսկողության
վարչություն
(Հայպետատոմհսկողություն)

ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային
և ռադիոակտիվ նյութերի պահպանման ու թաղման
օբյեկտների հրապարակների ընտրություն,
նախագծում, կառուցում, շահագործման հանձնում,
շահագործում, վերակառուցում (այդ թվում
կատարելագործում և վերանորոգում),
շահագործումից հանում

միջուկային և ռադիոակտիվ նյութերի,
թափոնների պահպանում, վերամշակում,
տեղափոխում, օգտագործում, թաղում

ատոմային էներգիայի և (կամ) միջուկային ու
ռադիոակտիվ նյութերի օգտագործմամբ
իրականացվող գիտահետազոտական և
փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ

ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային
և ռադիոակտիվ նյութերի պահպանման ու թաղման
օբյեկտների, դրանց նախագծերի և այլ
փաստաթղթերի հետազոտում ու փորձաքննության
անցկացում՝ կապված միջուկային և ռադիացիոն
անվտանգության հետ

ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի
տեխնոլոգիաների, սարքավորումների,
ծառայությունների, միջուկային ու ռադիոակտիվ նյութերի,
ռադիոակտիվ թափոնների ներմուծում և արտահանում

ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային
և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ
թափոնների պահպանման ու թաղման օբյեկտների
համար տեղակայանքների, սարքերի,
սարքավորումների, համակարգերի նախագծում և
պատրաստում

ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի
համար նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի
(բացառությամբ սանիտարահիգիենիկ նորմերի)
մշակում»:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ