Գլխավոր տեղեկություն
Номер
N 357
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.06.1995-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.06.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
21.06.1995
Дата вступления в силу
21.06.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունիսի 1995 թվականի N 357

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 14-ի «Արմավիրի պահածոների գործարանի «Ազնավուրը` Հայաստանին» ընկերության սարքավորումով արտադրված մանկական սննդի սահմանային մանրածախ գների մասին» N 292 որոշման 4-րդ կետը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 31-ի «Գյուղատնտեսական հումքի, մթերքի և սննդամթերքի որոշ տեսակի իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» N 134 որոշումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 14-ի «Երեխաների և դեռահասների ուսուցման համար բոլոր ուսումնական հաստատություններն ուսման վարձի մասով ավելացված արժեքի հարկի վճարումից ազատելու մասին» N 229 որոշումը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչությանն իրացվող կամ վաճառվող սննդամթերքի առանձին տեսակներ և մանկական տեսականու որոշ ապրանքներ ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» N 590 որոշումը:

2. Սույն որոշման 1-ին կետի «բ» և «դ» ենթակետերում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 31-ի N 134 և 1993 թվականի նոյեմբերի 26-ի N 590 որոշումներն ուժը կորցրած են ճանաչվում «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1994 թվականի դեկտեմբերի 10-ի օրենքի խմբագրությամբ) 6 հոդվածի 20-րդ կետով նախատեսված սննդամթերքի առանձին տեսակների գծով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող համապատասխան ցանկի կիրարկման պահից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 26-ի N 590 որոշմամբ հաստատված N 2 ցանկի, որի գծով արտոնությունը դադարել է գործել նշված օրենքի կիրարկման պահից` 1995 թվականի փետրվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ