ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 1993 թվականի N 531
քաղ. Երևան
ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մարտի 30-ի «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությանը`
ա) սահմանված կարգով 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել տեսչության կանոնադրությունը.
բ) մինչև 1993 թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը.
գ) մինչև 1993 թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սպասարկման ոլորտի այն ծառայությունների ցանկը, որոնց վրա տարածվում են «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի 1-ին մասի պահանջները:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությանն ունենալ պետի մեկ տեղակալ և հինգ անդամից բաղկացած կոլեգիա:
4. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության համար ծառայողական մարդատար ավտոմեքենայի 1 միավոր սահմանաքանակ:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` միջոցներ նախատեսել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության ապարատի պահպանման համար և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն տեսչության ապարատի աշխատողների թվաքանակի ու աշխատանքի վարձատրության ֆոնդի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.03.2019, N 236-Ն | 28.03.2019, N 531 | |
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 531 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|