Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-464
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2004/3
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
26.12.2003
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
26.12.2003
Дата вступления в силу
26.12.2003

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

26 դեկտեմբերի 2003 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` հետևյալ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռ. Շուգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2003 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին համաձայնագիրն ստորագրվել է 2003 թ. սեպտեմբերի 15-ին` Երևանում: Համաձայնագրի նպատակն է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստելը, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց փոխադարձ այցելությունները դյուրացնելը:

2. Քննության առարկա համաձայնագրով Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար պարտավորվում են վավերական դիվանագիտական անձնագրեր ունեցող միմյանց քաղաքացիների մուտքն իրենց տարածք թույլատրել առանց մուտքի արտոնագրի` միաժամանակ իրենց տարածքում այդ քաղաքացիների մնալու հնարավորությունը սահմանափակելով 90 օրը չգերազանցող ժամկետով` առաջին մուտքից սկսած վեց ամսվա ընթացքում:

Ըստ համաձայնագրի` առանց մուտքի արտոնագրի մի Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործած` դիվանագիտական անձնագրեր ունեցող` դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների անդամները, համապատասխան միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքների անդամները կարող են մնալ այդ Պայմանավորվող պետության տարածքում իրենց հավատարմագրման ողջ ընթացքում:

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են նաև միմյանց տրամադրել վավերական դիվանագիտական անձնագրերի նմուշները:

3. Համաձայնագիրը Կողմերին իրավունք է վերապահում մերժել անցանկալի անձանց մուտքն իրենց տարածք, ինչպես նաև, ելնելով ազգային անվտանգության, հասարակական կարգի կամ հանրության առողջության նկատառումներից, կասեցնել կամ դադարեցնել համաձայնագրի կիրառումն ամբողջությամբ կամ մասամբ:

Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամանակով` Կողմերին իրավունք վերապահելով ցանկացած ժամանակ գրավոր ծանուցելու միջոցով դադարեցնել համաձայնագրի գործողությունը:

4. Երկու պետությունների կողմից` դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի փոխայցելությունների կարգի սահմանումն այդ անձանց համար ընդլայնում է ՀՀ Սահմանադրության 22 հոդվածում և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12 հոդվածում ամրագրված` անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի իրականացման սահմանները: Քննության առարկա համաձայնագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով սահմանված` ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2003 թ. սեպտեմբերի 15-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


26 դեկտեմբերի 2003 թվականի
ՍԴՈ-464

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան