Գլխավոր տեղեկություն
Номер
N 329
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.10.1996-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.10.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.10.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.10.1996
Дата вступления в силу
10.10.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 1996 թվականի N 329

քաղ. Երևան

 

1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հոկտեմբերի 9-ի «1996 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

Մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահի վրա:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա) 1996 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.

բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող քաղաքացիների վերաբերյալ նյութերը ներկայացնել համապատասխան դատախազության մարմիններ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող` զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձնելն ԱՊՀ-ի շրջանակներում իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով նախատեսված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) ղեկավարներին`

ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկ պահել իրավասու պետական մարմիններին.

բ) ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինկոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 1996 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար`

ա) զինկոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկող անձնակազմով, նյութական, ավտոտրանսպորտային միջոցներով.

բ) հաստատել տեղական (ըստ զինկոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմը` դրանցում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջադրած մասնագետներին:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` զորակոչային հանձնաժողովները համալրել համապատասխան բժիշկ-մասնագետներով, ապահովել զորակոչիկների պարտադիր անվճար և առաջնահերթ ռենտգեն հետազոտումը և համապատասխան ռենտգեն (ֆլյուրո) լուսանկարումը, ինչպես նաև դիֆտերիայի դեմ պատվաստումը:

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`

ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը Հանրապետության զորակոչային տեղամասերում և զորախմբերի ուղևորման երթուղիներում.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և տարածքից դուրս զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր.

գ) զորակոչի ընթացքում Երևան քաղաքի սահմաններից դուրս զորակոչիկներին փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակետին հատկացնել պետավտոտեսչության երկու անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` ապահովել զորակոչիկների տեղափոխումը զինկոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինկոմիսարիատների հայտերի:

Սահմանել, որ զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

11. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանից մեկնումը թույլատրել միայն զինգրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` տարկետման իրավունքից օգտվելու մասին զինկոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

12. Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարությանը` ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը` հատուկ ուշադրություն դարձնելով 1996 թվականի աշնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը:

13. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 10-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ n 1
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 329 ՈՐՈՇՄԱՆ

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Մ. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար
Վ. Սիրադեղյան - ՀՀ ներքին գործերի նախարար
Ա. Գևորգյան - ՀՀ գլխավոր դատախազ
Ա. Բաբլոյան - ՀՀ առողջապահության նախարար
Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար
Ս. Գևորգյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վ. Հարությունյան - ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ կառավարության քարտուղարության տասներորդ վարչության պետի պաշտոնակատար
Ա. Հովհաննիսյան - ՀՀ կառավարության քարտուղարության տնտեսության օպերատիվ կառավարման վարչության պետ
Է. Միլիտոնյան - ՀՀ տեղեկատվության նախարարի առաջին տեղակալ
Բ. Ոսկանյան - ՀՀ կառավարության քարտուղարության տասներորդ վարչության մոբիլիզացիոն աշխատանքների բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար)
                

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ n 2
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 329 ՈՐՈՇՄԱՆ

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՐԶԱՅԻՆ (ՏԱՐԱԾՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ և ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

1

 

2

Քաղ. Երևան

 

 
Արաբկիրի Ա. Միրզոյան Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ)
Մաշտոցի    
Մյասնիկյանի Է. Գևորգյան ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ

(Կենտրոնական)

     
Սպանդարյանի    
Խորհրդային Ա. Թամազյան Երևան քաղաքի դատախազ
Շահումյանի
Շենգավիթի
Հ. Վարդանյան

ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետի պաշտոնակատար

Էրեբունու Ա. Զախարյան Երևան քաղաքի ներքին գործերի վարչության պետ

Արագածոտն

Հ. Գրիգորյան Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Աշտարակի Վ. Շիրխանյան ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ապարանի Ս. Ղազարյան Աշտարակի միջշրջանային դատախազ
Թալինի Ա. Արսենյան
ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետի տեղակալ
  Մ. Այվազյան մարզային ներքին գործերի վարչության պետ

Արարատ

Դ. Զադոյան Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Արտաշատի Ա. Պետրոսյան ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Արարատի Հ. Բադալյան Արտաշատի միջշրջանային դատախազ
Մասիսի Է. Բարսեղյան ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության պետի տեղակալ
   Գ. Գրիգորյան մարզային ներքին գործերի վարչության պետ

Արմավիր

Ս. Հովհաննիսյան Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Հոկտեմբերյանի (Արմավիր) Մ. Սարգսյան ՀՀ պաշտպանության նախարարության մարտական պատրաստականության վարչության պետ
Էջմիածնի (Վաղարշապատ) Վ. Մկրտչյան Արմավիրի միջշրջանային դատախազ
  Խ. Հակոբյան ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
  Տ. Եսայան մարզային ներքին գործերի վարչության պետ

Գեղարքունիք

Վ. Մովսիսյան Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Կամոյի (Գավառ) Հ. Հարոյան ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Մարտունու    
Սևանի Ա. Ավագյան Գավառի (Կամո) միջշրջանային դատախազ
Վարդենիսի Հ. Հարությունյան ՀՀ պաշտպանության նախարարության Վարդենիսի գոտու
Կրասնոսելսկի (Ճամբարակ)   զինվորական ոստիկանության բաժնի պետ
   Ս. Մխիթարյան մարզային ներքին գործերի վարչության պետ

Լոռի

Հ. Մատինյան Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Վանաձորի
Սպիտակի
Գ. Դալիբալթայան ՀՀ Նախագահի խորհրդական, ՀՀ զինված ուժերի գլխավոր տեսուչ
Ստեփանավանի Ռ. Հարությունյան Վանաձոր քաղաքի դատախազ

Տաշիրի

Գուգարքի

Կ. Հովհաննիսյան ՀՀ պաշտպանության նախարարության Վանաձորի գոտու  զինվորական ոստիկանության բաժնի պետ
Թումանյանի Է. Ղուշչյան մարզային ներքին գործերի վարչության պետ

Կոտայք

Հ. Հովհաննիսյան Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Կոտայքի (Աբովյան) Մ. Աբրահամյան ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Հրազդանի    
Չարենցավանի Մ. Սարգսյան Հրազդանի միջշրջանային դատախազ
Նաիրիի (Եղվարդ) Վ. Սարգսյան ՀՀ պաշտպանության նախարարության Կոտայքի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
  Դ. Խառատյան մարզային ներքին գործերի վարչության պետ

Շիրակ

Ա. Գոմցյան Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Շիրակի Գ. Վարդանյան ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Մոսկովյան    
Արթիկի Վ. Ավագյան Գյումրի քաղաքի դատախազ

Աշոցքի

Անիի

Ա. Զաքարյան ՀՀ պաշտպանության նախարարության Շիրակի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
Ախուրյանի Ա. Գիզիրյան մարզային ներքին գործերի վարչության պետ

Սյունիք

Ս. Աբրահամյան Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Կապանի Յու. Խաչատուրով կորպուսի հրամանատար
Գորիսի Ա. Մկրտչյան Կապանի միջշրջանային դատախազ
Սիսիանի
Մեղրու
Ա. Վարդանյան ՀՀ պաշտպանության նախարարության Սիսիանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
  Է. Բարսեղյան մարզային ներքին գործերի վարչության պետ

Վայոց ձոր

Պ. Մանուկյան Վայոց ձորի մարզպետի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահ)
Եղեգնաձորի Ա. Տեր-Թադևոսյան ՀՀ պաշտպանության նախարարի օգնական
Վայքի Ս. Գոգինյան Եղեգնաձորի միջշրջանային դատախազ
   Մ. Նանուշյան ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության քրեական բաժնի պետի տեղակալ
  Մ. Թովմասյան մարզային ներքին գործերի վարչության պետ

Տավուշ

Պ. Ասատրյան Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Իջևանի
Դիլիջանի
Մ. Գրիգորյան ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետի առաջին տեղակալ
Տավուշի (Բերդ) Ա. Գևորգյան Իջևանի միջշրջանային դատախազ
Նոյեմբերյանի Ա. Հովհակիմյան ՀՀ պաշտպանության նախարարության Իջևանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
  Հ. Խաչատրյան մարզային ներքին գործերի վարչության պետի պաշտոնակատար

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ n 3
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 329 ՈՐՈՇՄԱՆ

 

Կ Ա Զ Մ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Աթաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ
Ա. Ղազարյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական
կենտրոնական հանձնաժողովի նախագահ
Ա. Թոփչյան - թերապևտ
Վ. Դարբինյան - նյարդաբան
Գ. Բաբայան - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ
Ա. Շաքարյան - ակնաբույժ
Կ. Բաբայան - մաշկային բժիշկ
Հ. Սարուխանյան - վիրաբույժ
Մ. Մելիք-Փաշայան - հոգեբույժ
Հ. Հովսեփյան - հանձնաժողովի քարտուղար

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ