ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 1995 թվականի N 303
քաղ. Երևան
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Սահմանել, որ`
ա) իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (բացի բանկերից) գույքահարկով հարկման օբյեկտ չի հանդիսանում հաշվապահական հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արժեքային արտահայտությամբ հաշվառված (նյութական օբյեկտ հանդիսացող) գույքը` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի «Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 292 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված ձեռնարկության հաշվեկշռի ձևի ակտիվային մասի 3-րդ բաժնում խմբավորված հոդվածների, ինչպես նաև 1-ին և 2-րդ բաժիններում խմբավորված հետևյալ հոդվածների`
կապիտալ ներդրումներ
երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ
հաշվարկներ հիմնադիրների հետ
գալիք ժամանակաշրջանի ծախսեր.
բ) բանկերի համար գույքահարկով հարկման օբյեկտ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան բանկերի համար գործող հաշվապահական հաշվեկշիռների (հաշվետվությունների) բոլոր բաժինների (բացառությամբ 4-րդ, 22-րդ և 24-րդ բաժինների) ակտիվային հոդվածներում արժեքային արտահայտությամբ հաշվառված գույքը, ինչպես նաև 4-րդ, 22-րդ և 24-րդ բաժինների ակտիվային հետևյալ հոդվածներում հաշվառված գույքը`
թանկարժեք մետաղների վերագնահատում |
059 |
հաշվարկներ բանկի հիմնական միջոցների գծով ձեռնարկությունների և կազմակերպությունների հետ |
922 |
կապիտալ ծախսեր` բանկի վարձակալած շենքերի համար |
923 |
կապիտալ ներդրումներ |
980 |
դեբիտորներ և կրեդիտորներ` կապիտալ ներդրումների գծով |
932 |
գալիք ժամանակաշրջանի ծախսեր |
941 |
գործառնական ծախսեր |
970 |
վճարված տույժեր, տուգանքներ և այլ տուժավճարներ |
979 |
ընթացիկ տարվա վնասներ |
980 |
նախորդ տարվա վնասներ |
981 |
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 303 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|