Գլխավոր տեղեկություն
Номер
N 303
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.06.1995-02.07.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.06.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
01.06.1995
Дата вступления в силу
01.06.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 1995 թվականի N 303

 

քաղ. Երևան

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Սահմանել, որ`

ա) իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (բացի բանկերից) գույքահարկով հարկման օբյեկտ չի հանդիսանում հաշվապահական հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արժեքային արտահայտությամբ հաշվառված (նյութական օբյեկտ հանդիսացող) գույքը` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 3-ի «Հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 292 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված ձեռնարկության հաշվեկշռի ձևի ակտիվային մասի 3-րդ բաժնում խմբավորված հոդվածների, ինչպես նաև 1-ին և 2-րդ բաժիններում խմբավորված հետևյալ հոդվածների`

կապիտալ ներդրումներ

երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ

հաշվարկներ հիմնադիրների հետ

գալիք ժամանակաշրջանի ծախսեր.

բ) բանկերի համար գույքահարկով հարկման օբյեկտ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան բանկերի համար գործող հաշվապահական հաշվեկշիռների (հաշվետվությունների) բոլոր բաժինների (բացառությամբ 4-րդ, 22-րդ և 24-րդ բաժինների) ակտիվային հոդվածներում արժեքային արտահայտությամբ հաշվառված գույքը, ինչպես նաև 4-րդ, 22-րդ և 24-րդ բաժինների ակտիվային հետևյալ հոդվածներում հաշվառված գույքը`

թանկարժեք մետաղների վերագնահատում

059

հաշվարկներ բանկի հիմնական միջոցների գծով ձեռնարկությունների և կազմակերպությունների հետ

922

կապիտալ ծախսեր` բանկի վարձակալած շենքերի համար

923

կապիտալ ներդրումներ

980

դեբիտորներ և կրեդիտորներ` կապիտալ ներդրումների գծով

932

գալիք ժամանակաշրջանի ծախսեր

941

գործառնական ծախսեր

970

վճարված տույժեր, տուգանքներ և այլ տուժավճարներ

979

ընթացիկ տարվա վնասներ

980

նախորդ տարվա վնասներ

981

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ