Գլխավոր տեղեկություն
Номер
N 141
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.05.1997-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.06.05/12
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.05.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.05.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.05.1997
Дата вступления в силу
23.05.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
23 մայիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 1997 թվականի N 141

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին կապիտալ ներդրումների ծրագրի կազմման, հաստատման և ֆինանսավորման կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 23-ի «Պետական բյուջեից կապիտալ շինարարության ֆինանսավորման, ծրագրի կազմման և օբյեկտների շինարարության (նախագծման) պատվիրատուների ընտրության կարգի մասին» N 100 և 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 23-ի N 100 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 470 որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի մայիսի 23-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 Թվականի
մայիսի 23-Ի N 141 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է կապիտալ ներդրումների պետական պատվերում ընդգրկված օբյեկտների շինարարության անընդմեջ ծրագրավորման և ֆինանսավորման ապահովման կարգը:

2. 1998 թվականից սկսած կապիտալ ներդրումների տարեկան պետական պատվերի նախագիծը կազմվում է հաշվի առնելով դրանում ընդգրկված օբյեկտների շահագործման հանձնման նորմատիվային ժամկետները` կապիտալ ներդրումների համապատասխան բաշխմամբ, ըստ տարիների` համաձայն սահմանված կարգով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի:

3. Կապիտալ ներդրումների ծրագրի նախագիծը կազմում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերը, նախորդ տարվա կատարողականների և մրցույթների արդյունքները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի առաջարկությունները:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո ծրագիրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

4. Կապիտալ ներդրումների ծրագիրն ընդգրկում է`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվող կապիտալ ներդրումների ընդհանուր սահմանաչափը, այդ թվում` ըստ տարիների, հաշվի առնելով օբյեկտի շահագործման հանձնման տարին, իսկ օբյեկտի համաֆինանսավորման դեպքում այլ աղբյուրներից ֆինանսավորման ծավալները.

բ) կապիտալ ներդրումների բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետև` պատվիրատու) և ճյուղերի.

գ) կառուցման ենթակա օբյեկտների ցանկը և նախագծահետազոտական աշխատանքների ծավալներն ըստ պատվիրատուի.

դ) գործարկման ենթակա հզորությունները և ժամկետները:

5. Կապիտալ ներդրումների ծրագրում ընդգրկված օբյեկտների շինարարության պատվիրատու են սահմանվում`

ա) Հայաստանի Հանրապետության մարզպետները, Երևանի քաղաքապետը` բնակարանային, տրանսպորտի, կոմունալ, առողջապահության, կրթության, մշակույթի և այլ նշանակության օբյեկտների համար, բացի հանրապետական նշանակության օբյեկտներից.

բ) Հայաստանի Հանրապետության նախարարությունները և գերատեսչությունները` համակարգի համապատասխան հանրապետական նշանակության արտադրական, տրանսպորտի, էներգետիկայի, կոմունալ, առողջապահության, կրթության, մշակույթի, պաշտպանության, անվտանգության և այլ օբյեկտների համար.

Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով առանձին դեպքերում պատվիրատու կարող են ճանաչվել նաև Հայաստանի Հանրապետության այլ նախարարություններ և գերատեսչություններ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կապիտալ ներդրումների ծրագրի հաստատումից հետո պատվիրատուն իրականացնում է օբյեկտի շինարարության պատվերի տեղադրումը մրցույթով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

7. Մրցույթի արդյունքների հաստատումից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, պատվիրատուի և կապալառու կազմակերպության կողմից յուրաքանչյուր օբյեկտի համար հաստատվում է եռամսյակային ֆինանսավորման ժամանակացույցը` նկատի ունենալով դրանց անընդմեջ ֆինանսավորումը ծրագրով նախատեսված ժամկետներում և ծավալներով, ինչպես նաև սահմանվում են պայմանագրային պարտականությունների չկատարման դեպքում փոխադարձ պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան