Գլխավոր տեղեկություն
Номер
N 280
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (03.09.1996-13.07.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.09.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.09.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.09.1996
Дата вступления в силу
03.09.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.07.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
3 սեպտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 1996 թվականի N 280

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 197 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը`

Կարգի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Հաղթողը երեսուն րոպեի ընթացքում պարտավոր է աճուրդային հանձնաժողովին ներկայացնել մուտքի տոմսը և տեղում վճարել գնված վաճառքի միավորի (լոտի) 10 տոկոսից ոչ պակաս գումար` դրամով կամ սեփականաշնորհման սերտիֆիկատներով, որը սահմանված ժամկետում հետագա վճարումների չկատարման դեպքում չի վերադարձվում և փոխանցվում է սեփականաշնորհման հատուկ հաշվին».

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 3-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան