ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 1995 թվականի N 199
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 164 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 410 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին հողի սեփականության իրավունքի պետական ակտերի հանձնման աշխատանքներն արագացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի N 164 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 3-ի N 410 որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի ձևերը հաստատելու մասին» N 164 որոշման 2-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերը կազմվում են մեկ օրինակից, որը տրվում է հողի սեփականատիրոջը կամ օգտագործողին, իսկ շրջանային հողաշինարարական ծառայությունում պահվում է տվյալ հողամասի հատակագծի լուսապատճենը».
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 3-ի «Հողի սեփականության իրավունքի պետական ակտերի հանձնման աշխատանքների մասին» N 410 որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատվերով» բառերը փոխարինել «պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների պատվերով» բառերով.
նույն որոշմամբ հաստատված հողի սեփականության իրավունքի պետական ակտերի կազմման և տրամադրման ժամանակավոր կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Հողի սեփականության իրավունքի պետական ակտերը կազմվում են մեկ օրինակից, որը տրվում է հողի սեփականատիրոջը, իսկ շրջանային հողաշինարարական ծառայությունում պահվում է տվյալ հողամասի հատակագծի լուսապատճենը»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.10.1997, N 466 | 01.03.1998, N 199 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|