Գլխավոր տեղեկություն
Номер
Ն-131-1
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.10.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԺՏ 1996/20(1120) հոդ. 245, 31 հոկտեմբերի 1996
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.10.1996
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
23.10.1996
Дата вступления в силу
23.10.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Միանալ 1969 թվականի մայիսի 23-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիային հետևյալ վերապահումով`

«Հայաստանի Հանրապետությունն իրեն կապված չի համարում «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի 66 հոդվածի դրույթներով և հայտարարում է, որ Կոնվենցիայի 5-րդ բաժնի ցանկացած հոդվածի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ Պայմանավորվող Կողմերի միջև ցանկացած վեճը ՄԱԿ-ի Միջազգային Դատարանի լուծմանը հանձնելու կամ հաշտարար հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու համար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է վեճի բոլոր մասնակիցների պարտադիր համաձայնությունը»:

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Նախագահ

բ. արարքցյան


23 հոկտեմբերի 1996 թվականի
քաղ. Երևան
Ն-131-1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան