«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
24 հոկտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 1995 թվականի N 61
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրում փոփոխություններ և լրացում կատարելու և հրամանագրի որոշ դրույթներ ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանագրի III կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը վերակազմավորել պետական կառավարման հանրապետական մարմնի` գերատեսչության:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» N 1 որոշման հետևյալ լրացումը.
որոշման 5-րդ կետի «է» ենթակետը «ՀՀ մաքսային վարչությունը» բառերից առաջ լրացել «ՀՀ հարկային տեսչությունը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի հոկտեմբերի 24-ից:
Հայաստանի Հանրապետության |