ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 1994 թվականի N 429
քաղ. Երևան
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունելով միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) նպատակները և «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին» համաձայնագրում ամրագրված սկզբունքները ու ելնելով Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական, կոնստրուկտորատեխնոլոգիական, նախագծային, արտադրական և այլ կազմակերպությունների ու ձեռնարկությունների կողմից կատարվող գիտահետազոտական աշխատանքների և փորձարարակոնստրուկտորային մշակումների վերակողմնորոշման (կոնվերսիայի) անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Միանալ «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին» համաձայնագրին:
2. «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին» համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում կատարվող աշխատանքների կոորդինացումը դնել Հայաստանի Հանրապետության պետական նախարար Ա.Ղազարյանի վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.12.1996, N 389 | 27.12.1996, N 429 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|