«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 1995 թվականի N 5
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի n 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման n 2 ցանկի (Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի հունիսի 20-ի N 415 որոշման խմբագրությամբ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների թվարկման մեջ «բոլոր կարգի վիճակախաղերի կազմակերպում և անցկացում» բառերը փոխարինել «բոլոր կարգի վիճակախաղերի կազմակերպում, անցկացում և վիճակախաղերի տոմսերի իրացում» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում այլ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից անցկացվող վիճակախաղերի տոմսերի իրացումը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի մարտի 5-ի N 161 որոշմամբ սահմանված կարգով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական վիճակախաղերի անցկացման կարգի մասին» N 652 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի օգոստոսի 22-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|