Գլխավոր տեղեկություն
Номер
N 5
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.08.1995-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.08.1995
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.08.1995
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.08.1995
Дата вступления в силу
22.08.1995

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
22 օգոստոսի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 1995 թվականի N 5

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի n 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման n 2 ցանկի (Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի հունիսի 20-ի N 415 որոշման խմբագրությամբ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների թվարկման մեջ «բոլոր կարգի վիճակախաղերի կազմակերպում և անցկացում» բառերը փոխարինել «բոլոր կարգի վիճակախաղերի կազմակերպում, անցկացում և վիճակախաղերի տոմսերի իրացում» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում այլ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից անցկացվող վիճակախաղերի տոմսերի իրացումը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի մարտի 5-ի N 161 որոշմամբ սահմանված կարգով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական վիճակախաղերի անցկացման կարգի մասին» N 652 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի օգոստոսի 22-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան