Գլխավոր տեղեկություն
Номер
N 39
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (14.02.1996-02.03.1997)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.02.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.02.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.02.1996
Дата вступления в силу
14.02.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
14 փետրվարի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 փետրվարի 1996 թվականի N 39

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել հանձնաժողով և 10-օրյա ժամկետում կատարել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի գույքի գույքագրում ու այն հանձնել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի տնօրինությանը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի աշխատակազմի կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատման մասին» N 334 և 1994 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի աշխատանքային գործունեությունն ապահովելու համար լրացուցիչ հատկացումներ կատարելու մասին» N 324 որոշումները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 14-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.01.1997, N 13 02.03.1997, N 39
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան