Գլխավոր տեղեկություն
Номер
Ն-300-2
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.11.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.11.14/49(224) Հոդ.1160
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
04.11.2002
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
04.11.2002
Дата вступления в силу
04.11.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

 

Ներկայացնողը

 

Գլխադասային
հանձնաժողովը

         

1. «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

ԱԺ պատգամավորներ
Տ. Թորոսյան
Գ. Մինասյան
24.09.2002

 

Պետական-իրավական հարցերի
մշտական հանձնաժողով

         

2. Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգ

 

Կառավարություն
25.12.2001
15.05.2002

 

Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի,
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ

         

3. ա) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
բ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

 

Կառավարություն
17.09.2002

 

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

 

Ներկայացնողը

 

Գլխադասային հանձնաժողովը

         

1. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

 

ԱԺ պատգամավորներ
Շ. Քոչարյան
Մ. Միքայելյան
Ռ. Հովսեփյան
Ռ. Ամիրխանյան
16.09.2002

 

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի,
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովներ

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

 

Ներկայացնողը

 

Գլխադասային հանձնաժողովը

         

1. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

 

Կառավարություն
28.10.2002

 

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

         

2. «Քաղաքացիական ծառայության մասին»
ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու
մասին

 

Կառավարություն
28.10.2002

 

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

         

3. «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

 

Կառավարություն
28.10.2002

 

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի,
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ

         

4. «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

 

Կառավարություն
28.10.2002

 

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի,
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ

         

5. «Դիվանագիտական ծառայության մասին»
ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

 

Կառավարություն
23.10.2002

 

Արտաքին հարաբերությունների,
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ

         

6. «Պետական գույքի մասնավորեցման
2001-2003 թթ. ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ
և փոփոխություն կատարելու մասին

 

Կառավարություն
29.10.2002

 

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի,
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ

         

7. «ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացնող ընկերությունների հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

 

Կառավարություն
09.10.2002

 

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Խաչատրյան


4 նոյեմբերի 2002 թվականի,
քաղ. Երևան
Ն-300-2

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան