ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 1992 թվականի N 521
քաղ. Երևան
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Թույլատրել բյուջեի հաշվին պահվող Հայաստանի Հանրապետության կազմակերպություններին ու հիմնարկներին`
1. Գործուղվող աշխատողների բնակարանի վարձակալության օրական ծախսերը հատուցել` ժամանման օրից մինչև մեկնելու օրը Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ քաղաքներում և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մայրաքաղաքներում` 450 ռուբլուց, մյուս քաղաքներում, ինչպես նաև շրջկենտրոններում 300, այլ բնակավայրերում` 200, Երևան քաղաքում` 150, Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքներում և շրջկենտրոններում` 100, այլ բնակավայրերում` 50 ռուբլուց ոչ ավելի:
2. Գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ` 150 ռուբլու չափով, իսկ Ծայր Հյուսիսի շրջաններում և նրան հավասարեցված վայրերում` 190 ռուբլու չափով:
3. Նշված ծախսերի հատուցումը կատարել 1992 թվականի հոկտեմբերի 1-ից, առանց փաստացի կատարված ծախսերը հաստատող փաստաթղթերի ներկայացման:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կողմից արտադրվող և իրացվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքում արտադրական գործունեության հետ առնչվող գործուղումների ծախսերի առավելագույն չափը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նորմաներին համապատասխան:
5. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գների փոփոխմանը զուգընթաց գործուղման ծախսերի նորմաներում կատարել համապատասխան փոփոխություններ:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Գործուղման ծախսերի նորմաների ավելացման մասին» N 389 և 1992 թվականի օգոստոսի 20-ի «Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման առանձին ծախսերի նորմաների սահմանման մասին» N 445 որոշումները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2000, N 4 | 11.01.2000, N 521 | |
10.02.1993, N 34 | 10.02.1993, N 521 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|