Գլխավոր տեղեկություն
Номер
N 521
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.10.1992-10.02.1993)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.10.1992
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
19.10.1992
Дата вступления в силу
19.10.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 1992 թվականի N 521

քաղ. Երևան

 

ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Թույլատրել բյուջեի հաշվին պահվող Հայաստանի Հանրապետության կազմակերպություններին ու հիմնարկներին`

1. Գործուղվող աշխատողների բնակարանի վարձակալության օրական ծախսերը հատուցել` ժամանման օրից մինչև մեկնելու օրը Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ քաղաքներում և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մայրաքաղաքներում` 450 ռուբլուց, մյուս քաղաքներում, ինչպես նաև շրջկենտրոններում 300, այլ բնակավայրերում` 200, Երևան քաղաքում` 150, Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքներում և շրջկենտրոններում` 100, այլ բնակավայրերում` 50 ռուբլուց ոչ ավելի:

2. Գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ` 150 ռուբլու չափով, իսկ Ծայր Հյուսիսի շրջաններում և նրան հավասարեցված վայրերում` 190 ռուբլու չափով:

3. Նշված ծախսերի հատուցումը կատարել 1992 թվականի հոկտեմբերի 1-ից, առանց փաստացի կատարված ծախսերը հաստատող փաստաթղթերի ներկայացման:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կողմից արտադրվող և իրացվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքում արտադրական գործունեության հետ առնչվող գործուղումների ծախսերի առավելագույն չափը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նորմաներին համապատասխան:

5. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գների փոփոխմանը զուգընթաց գործուղման ծախսերի նորմաներում կատարել համապատասխան փոփոխություններ:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Գործուղման ծախսերի նորմաների ավելացման մասին» N 389 և 1992 թվականի օգոստոսի 20-ի «Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման առանձին ծախսերի նորմաների սահմանման մասին» N 445 որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ