Գլխավոր տեղեկություն
Номер
N 256
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.08.1996-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.08.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.08.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.08.1996
Дата вступления в силу
19.08.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
19 ՕԳՈՍՏՈՍԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 1996 թվականի N 256

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՐԴՇԻՆԲԱԺՆԵՏԵՐԲԱՆԿԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԸ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության բանկերին վարձակալության տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և այլ գույքի գնահատման ու վաճառքի մասին» N 14 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայարդշինբաժնետերբանկին վաճառել վերջինիս վարձակալության տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները և այլ գույքը:

2. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`

ա) գնահատման համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում գնահատել Հայարդշինբաժնետերբանկին վարձակալության տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները և այլ գույքը.

բ) պետական գույքի գնահատումից հետո 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայարդշինբաժնետերբանկի հետ կնքել պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և այլ գույքի առուծախի պայմանագիր:

3. Առաջարկել Հայարդշինբաժնետերբանկին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել բանկին վարձակալության տրված շենքերի, շինությունների` պետական իրավասու մարմնի կողմից տրված հատակագծերը, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող այլ գույքի գնահատման համար անհրաժեշտ տվյալներ:

4. Սահմանել, որ`

ա) Հայարդշինբաժնետերբանկը պայմանագրի ստորագրման պահից հաշված երեք տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և այլ գույքի ամբողջ արժեքը փոխանցել Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե` հաշվի առնելով գույքի գների փոփոխման ինդեքսը` առաջին տարում մուծելով պետական գույքի գնահատված արժեքի 40 տոկոսը, երկրորդ և երրորդ տարիներին` համապատասխանաբար 30 տոկոսը, ընդ որում, բանկն առաջին վճարումը պարտավոր է կատարել պայմանագրի կնքման օրվանից հետո մինչև հաջորդ ամսվա վերջին օրը, երկրորդ վճարումը` պայմանագրի կնքման օրվանից հետո մինչև 13-րդ ամսվա վերջին օրը, երրորդ վճարումը` պայմանագրի կնքման օրվանից հետո մինչև 25-րդ ամսվա վերջին օրը.

բ) Հայարդշինբաժնետերբանկը կարող է սահմանված ժամկետից շուտ փոխանցել վճարումների գումարն ամբողջությամբ: Վճարումների առաջին ժամկետում ամբողջ գումարի փոխանցման դեպքում նա Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե է փոխանցում նշված պետական գույքի արժեքի տվյալ տարվա համար նախատեսված 40 տոկոսը (առաջին տարվա պարտադիր վճարը) և մնացած վճարի (երկրորդ և երրորդ տարիների) 75 տոկոսը: Եթե բանկը վճարման երկրորդ ժամկետում վճարում է գնահատված արժեքի մնացած ամբողջ գումարը, ապա նա Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե է փոխանցում նշված պետական գույքի գնահատված արժեքի 30 տոկոսը (երկրորդ տարվա պարտադիր վճարը) և մնացած վճարի (երրորդ տարվա վճարի) 75 տոկոսը.

գ) վճարումների սահմանված ժամկետների խախտման դեպքում Հայարդշինբաժնետերբանկը չվճարված յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ` չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 19-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան