Գլխավոր տեղեկություն
Номер
N 274
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.08.1996-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.08.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.08.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.08.1996
Дата вступления в силу
28.08.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
28 օգոստոսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 1996 թվականի N 274

քաղ. Երևան

 

ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգում իրականացվող կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների ընդլայնման մասին» N 56 որոշմամբ նախատեսված Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգի հիմնարկների և կազմակերպությունների` պետական ձեռնարկությունների վերակառուցման գործընթացն ավարտելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին հանդես գալ իբրև համապատասխան մարզային և Երևանի քաղաքային ենթակայության առողջապահության համակարգի պետական ձեռնարկությունների հիմնադիր:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առողջապահության պետական համակարգի հիմնարկների և կազմակերպությունների` պետական ձեռնարկությունների վերակառուցման գործընթացն իրականացնել, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ, և այն ավարտել մինչև 1996 թվականի սեպտեմբերի 20-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 28-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան