Գլխավոր տեղեկություն
Номер
N 400
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.07.1992-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.07.1992
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
13.07.1992
Дата вступления в силу
13.07.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 13 հուլիսի 1992 թվականի N 400

քաղ. Երևան

 

 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներում մտցվող փոփոխությունները, համաձայն N 2 հավելվածի:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1992 թվականի

հուլիսի 13-ի N 400 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

 

1. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թվականի փետրվարի 2-ի «Կոլտնտեսության վերստուգիչ հանձնաժողովի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 40 որոշումը:

2. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1973 թվականի մարտի 27-ի «ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների սովետի որոշումը «Արդյունաբերության կառավարման հետագա կատարելագործման մի քանի միջոցառումների մասին» N 146 որոշումը։

3. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1973 թվականի մայիսի 18-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1973 թվականի մարտի 2-ի «Համամիութենական և հանրապետական արդյունաբերական միավորումների ընդհանուր կանոնադրությունը հաստատելու մասին» N 140 որոշումը» N 256 որոշումը:

4. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1974 թվականի հուլիսի 18-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1974 թվականի մայիսի 21-ի «Ավտոմոբիլների, տրակտորների և գյուղատնտեսական մեքենաների դողերի շահագործումն ու պահպանումը բարելավելու միջոցառումների մասին» N 390 որոշումը» N 450 որոշումը։

5. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1974 թվականի օգոստոսի 7-ի «Միջկոլտնտեսային և պետական կոլտնտեսային ձեռնարկությունների (կազմակերպությունների) կազմակերպման ու զարգացման մասին» N 493 որոշումը։

6. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի և Արհեստակցական միությունների հայկական hանրապետական խորհրդի 1974 թ. hոկտեմբերի 7-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի և արհեստակցական միությունների համամիութենական կենտրոնական խորհրդի 1974 թվականի սեպտեմբերի 6-ի «Հանրակացարաններում ապրող բանվորների ու ծառայողների բնակարանային պայմանների և կուլտուր-կենցաղային սպասարկման հետագա բարելավման միջոցառումների մասին» N 706 որոշումը» N 615 որոշումը։

7. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թվականի հունիսի 2-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1975 թվականի մայիսի 13-ի «Անտառային և փայտամշակման արդյունաբերության կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 399 որոշումը» N 302 որոշումը։

8. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի փետրվարի 14-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1975 թվականի դեկտեմբերի 25-ի «Ձկնային տնտեսության կառավարման գլխավոր սխեմայի մասին» N 1047 որոշումը» N 85 որոշումը։

9. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի հունիսի 23-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1976 թվականի հունիսի 1-ի «Սովխոզների տրեստի կանոնադրության գործողությունը ՍՍՀՄ սննդի արդյունաբերության մինիստրության սիստեմի արտադրական-սովխոզային միավորումների վրա տարածելու մասին» N 403 որոշումը» N 328 որոշումը:

10. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1977 թվականի մայիսի 24-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1977 թվականի ապրիլի 14-ի «Գյուղատնտեսության մեջ միջտնտեսային ձեռնարկության (կազմակերպության) ընդհանուր կանոնադրությունը հաստատելու մասին» N 291 որոշումը» N 328 որոշումը։

11. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1977 թվականի դեկտեմբերի 28-ի «Գյուղատնտեսության մեջ միջտնտեսային ձեռնարկությունների (կազմակերպությունների) կանոնադրությունները՝ ըստ նրանց գործունեության առանձին ձևերի, հաստատելու մասին» N 820 որոշումը։

12. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1979 թվականի հուլիսի 25-ի «Պետական մաքսի դրույքների մասին» N 441 որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ կետի «խ» ենթակետը։

13. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1979 թվականի նոյեմբերի 1-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1979 թվականի հոկտեմբերի 16-ի «Ձեռնարկությունները, միավորումները, կազմակերպությունները, հիմնարկները, շենքերը և շինությունները հանձնելու կարգի մասին» N 940 որոշումը» N 628 որոշումը։

14. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1980 թվականի հունիսի 23-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1980 թվականի մայիսի 22-ի «Գյուղատնտեսության մեջ համամիութենական և հանրապետական միավորումների ընդհանուր կանոնադրության հաստատման մասին» N 395 որոշումը» N 366 որոշումը։

15. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի մայիսի 5-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1981 թվականի ապրիլի 21-ի «Քաղաքացիների անձնական օժանդակ տնտեսություններում անասնապահական մթերքների արտադրության և գնումների ավելացման համար կոոպերատիվ կազմակերպություններում խրախուսման ֆոնդ կազմավորելու մասին» N 377 որոշումը» N 254 որոշումը։

16. ՀԿԿ Կենտկոմի, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի հունիսի 9-ի «ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի, ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1981 թվականի մարտի 19-ի «Տնտեսական շինարարության բնագավառում ժողովրդական դեպուտատների սովետների դերի հետագա բարձրացման մասին» N 292 որոշումը» N 368 որոշումը:

17. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թվականի փետրվարի 18-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1982 թվականի հունվարի 7-ի «Սպառողական կոոպերացիայի կողմից քաղաքացիների անձնական օժանդակ տնտեսություններից գյուղատնտեսական մթերքների գնումներն ավելացնելու և երկրի քաղաքներում ու արդյունաբերական կենտրոններում դրանց առևտուրն ընդլայնելու մասին» N 6 որոշումը» N 100 որոշումը։

18. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թվականի հուլիսի 12-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1982 թվականի հունիսի 22-ի «Գյուղատնտեսության մեջ համամիութենական և հանրապետական միավորումների ընդհանուր կանոնադրության գործողությունը ԽՍՀՄ պտուղ-բանջարեղենի տնտեսության մինիստրության սիստեմի պտղաբանջարեղենային արտադրանքի գծով տնտհաշվարկային արտադրական ագրարային-արդյունաբերական միավորումների վրա տարածելու մասին» N 561 որոշումը» N 448 որոշումը:

19. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թվականի սեպտեմբերի 24-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1982 թվականի սեպտեմբերի 2-ի «Ձեռնարկությունների, միավորումների, կազմակերպությունների և հիմնարկների ստեղծման, վերակառուցման և լուծարման կարգի մասին» N 816 որոշումը» N 612 որոշումը։

20. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի մայիսի 30-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1984 թվականի մայիսի 4-ի «Նյութական ռեսուրսները ոչ ռացիոնալ օգտագործելու համար պատասխանատվությունն ուժեղացնելու մասին» N 404 որոշումը» N 314 որոշումը։

21. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1985 թվականի հուլիսի 2-ի «Հայկական ԽՍՀ-ում հանրապետական և տեղական ենթակայության ձեռնարկությունների, միավորումների, կազմակերպությունների ու հիմնարկների ստեղծման, վերակառուցման և լուծարման կարգի մասին» N 385 որոշման՝

Նախաբանից հանել «և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1982 թվականի սեպտեմբերի 2-ի «Ձեռնարկությունների, միավորումների, կազմակերպությունների և հիմնարկների ստեղծման, վերակառուցման ու լուծարման կարգի մասին» N 816 որոշմանը» բառերը.

1-ին կետից հանել երկրորդ նախադասությունը.

2-րդ կետի առաջին պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը.

3-րդ կետի առաջին պարբերությունը և «ա» - «է» ենթակետերը ուժը կորցրած ճանաչել, իսկ «լ» ենթակետից հանել երկրորդ նախադասությունը.

4-րդ կետի առաջին պարբերությունը և 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

22. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թվականի մարտի 14-ի «ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1986 թվականի հունվարի 9-ի «Սպառողական կոոպերացիայի հետագա զարգացման միջոցառումների մասին» N 40 որոշումը» N 180 որոշումը:

23. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թվականի հոկտեմբերի 14-ի «ԽՄԿԿ կենտկոմի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1986 թվականի հուլիսի 17-ի «Պետական առևտրում և սպառողական կոոպերացիայում պլանավորման, տնտեսական խթանման ու կառավարման կատարելագործման մասին» N 842 որոշումը» N 691 որոշումը։

24. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի հունվարի 8-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1986 թվականի նոյեմբերի 28-ի «Ժողովրդական տնտեսության մեջ ապրանքանյութական արժեքների պաշարների կրճատման միջոցառումների մասին» N 1425 որոշումը» N 16 որոշումը։

25. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի փետրվարի 4-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1987 թվականի հունվարի 13-ի «ԽՍՀՄ տարածքում ԽՍՀՄ-ի և ՏՓԽ անդամ մյուս երկրների համատեղ ձեռնարկությունների, միջազգային միավորումների ու կազմակերպությունների ստեղծման կարգի և գործունեության մասին» N 48 որոշումը» N 67 որոշումը։

26. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի փետրվարի 4-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1987 թվականի հունվարի 13-ի «ԽՍՀՄ տարածքում խորհրդային կազմակերպությունների և կապիտալիստական ու զարգացող երկրների մասնակցությամբ համատեղ ձեռնարկությունների ստեղծման կարգի ու գործունեության մասին» N 49 որոշումը» N 69 որոշումը։

27. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի մարտի 5-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1987 թվականի փետրվարի 5-ի «Ժողովրդական սպառման ապրանքների արտադրության կոոպերատիվների ստեղծման մասին» N 162 որոշումը» N 142 որոշումը։

28. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի օգոստոսի 21-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1987 թվականի օգոստոսի 11-ի «Սպառողական կոոպերացիայի ուսումնագիտական համալիր ստեղծելու մասին» N 914 որոշումը» N 530 որոշումը։

29. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի սեպտեմբերի 7-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1987 թվականի օգոստոսի 1-ի «ԽՍՀՄ հաստոցաշինական և գործիքաշինական արդյունաբերության մինիստրության ձեռնարկությունները, միավորումները և կազմակերպությունները լրիվ տնտեսական հաշվարկի և ինքնաֆինանսավորման փոխադրելու մասին» N 874 որոշումը» N 572 որոշումը։

30. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի հոկտեմբերի 28-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1987 թվականի սեպտեմբերի 24-ի «Կոոպերատիվների և անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող քաղաքացիների կողմից արտադրվող ապրանքների վաճառքի կազմակերպումը բարելավելու միջոցառումների մասին» N 1097 որոշումը» N 682 որոշումը:

31. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի դեկտեմբերի 7-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1987 թվականի հոկտեմբերի 30-ի «Մամուլի գործերի կոնտրոլ և պարտադիր օրինակների առաքման կարգի հետագա կատարելագործման մասին» N 1228 որոշումը» N 765 որոշումը:

32. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հունվարի 7-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1987 թվականի նոյեմբերի 16-ի «Շինարարական, մոնտաժային ու նորոգման-շինարարական կազմակերպություններն ու ձեռնարկությունները (միավորումները) լրիվ տնտեսական հաշվարկի և ինքնաֆինանսավորման փոխադրելու մասին» N 1287 որոշումը» N 10 որոշումը։

33. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հունվարի 7-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1987 թվականի դեկտեմբերի 10-ի «Տնտեսավարման նոր պայմաններում ձեռնարկությունների ու միավորումների ամսական պլանային առաջադրանքների կատարման գծով աշխատանքների կազմակերպման ձևերի և մեթոդների մասին» N 1409 որոշումը» N 11 որոշումը։

34. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հունվարի 11-ի «ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1987 թվականի սեպտեմբերի 30-ի «Գիտական կազմակերպությունները լրիվ տնտեսական հաշվարկի և ինքնաֆինանսավորման փոխադրելու մասին» N 1102 որոշումը» N 27 որոշումը։

35. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հունվարի 12-ի «Հայկական ԽՍՀ-ում կոոպերատիվների զարգացման վիճակի մասին» N 17 որոշումը։

36. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հունվարի 12-ի «Հայկական ԽՍՀ-ում անհատական աշխատանքային գործունեության վիճակի և զարգացման մասին» N 18 որոշումը։

37. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հունվարի 29-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հունվարի 18-ի «Մինիստրություններին ու գերատեսչություններին կինոֆիլմերի ներգերատեսչական վարձույթի իրավունք տալու մասին» N 39 որոշումը» N 64 որոշումը:

38. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի փետրվարի 2-ի «Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թվականի հոկտեմբերի 14-ի N 691 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին» N 78 որոշումը:

39. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի փետրվարի 2-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հունվարի 6-ի «Պետական առևտրի ձեռնարկությունների (միավորումների) ու կազմակերպությունների տնտեսավարման պայմանները պետական ձեռնարկության (միավորման) մասին ԽՍՀՄ օրենքին համապատասխանեցնելու մասին» N 17 որոշումը» N 79 որոշումը։

40. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի մարտի 4-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հունվարի 27-ի «Արտասահմանյան երկրների հետ գործարար համագործակցության ասոցիացիաների գործունեության մասին» N 109 որոշումը» N 128 որոշումը։

41. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի մարտի 6-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի փետրվարի 5-ի «Շուկայական ֆոնդի ապրանքները հիմնարկներին, կազմակերպություններին ու ձեռնարկություններին մանրամեծածախով վաճառելու կարգը կատարելագործելու մասին» N 155 որոշումը» N 131 որոշումը։

42. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի մարտի 14-ի «Անտառանյութերի ու շինանյութերի առևտուրը և նորոգման-շինարարական ծառայությունները կարգավորելու մասին» N 138 որոշումը։

43. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի մարտի 25-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի փետրվարի 4-ի «Փոխանակային ռուբլիներով արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի մեծածախ առևտուր կազմակերպելու մասին» N 167 որոշումը» N 160 որոշումը:

44. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի ապրիլի 1-ի «ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1987 թվականի դեկտեմբերի 18-ի «ԽՍՀՄ պետագրոարդի համակարգի ձեռնարկություններն ու կազմակերպությունները լրիվ տնտեսական հաշվարկի և ինքնաֆինանսավորման փոխադրելու մասին» N 1428 որոշումը» N 178 որոշումը։

45. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի ապրիլի 11-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի մարտի 14-ի «Կոոպերատիվ և անհատական աշխատանքային գործունեության մի քանի հարցերի մասին» N 326 որոշումը» N 198 որոշումը։

46. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի ապրիլի 15-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի փետրվարի 17-ի «Բնակչությանը, կոոպերատիվներին ու անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձանց արտադրության թափոնների, ոչ կոնդիցիոն նյութերի ու իրերի վաճառքն ընդլայնելու լրացուցիչ միջոցառումների մասին» N 225 որոշումը» N 212 որոշումը։

47. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի ապրիլի 16-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի ապրիլի 2-ի «Պետական արտադրական միավորումների ձևավորման հարցերը» N 400 որոշումը» N 221 որոշումը:

48. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի ապրիլի 21-ի «ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի փետրվարի 6-ի «Արտաքին տնտեսական ռեկլամի կազմակերպման արմատական վերակառուցման միջոցառումների մասին» N 179 որոշումը» N 238 որոշումը։

49. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի ապրիլի 21-ի «ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի փետրվարի 11-ի «Արտաքին տնտեսական գործունեության համար կադրերի պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումն ապահովելու միջոցառումների մասին» N 198 որոշումը» N 239 որոշումը:

50. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի ապրիլի 28-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի ապրիլի 8-ի «ԽՍՀՄ-ում օտարերկրյա քաղաքացիներին առևտրական հիմունքներով բժշկական ծառայություններ տրամադրելու մասին» N 438 որոշումը» N 240 որոշումը:

51. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայկական ԽՍՀ-ի տարածքում կոոպերատիվների ու անհատական աշխատանքային գործունեության որոշ տեսակների արգելման մասին» N 524 որոշումը։

52. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հոկտեմբերի 27-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի սեպտեմբերի 27-ի «ԽՍՀՄ տարածքում արտասահմանյան կազմակերպությունների և ֆիրմաների մասնակցությամբ ձեռնարկությունների (օբյեկտների) շինարարության ժամանակ սովետական կազմակերպությունների փոխհարաբերությունների վերաբերյալ հիմնական դրույթները հաստատելու մասին» N 1120 որոշումը» N 555 որոշումը։

53. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 10-ի «Պարենային ոլորտում կոոպերատիվների և անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձանց գործունեության կարգավորման լրացուցիչ միջոցառումների մասին» N 593 որոշումը։

54. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հուլիսի 6-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թվականի մայիսի 18-ի «Արտասահմանում խորհրդային կազմակերպությունների տնտեսական գործունեության զարգացման մասին» N 412 որոշումը» N 311 որոշումը։

55. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հուլիսի 7-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թվականի ապրիլի 5-ի «Ագրոարդյունաբերական արտադրության արդյունավետության արմատական բարձրացման և հետագա զարգացման հիման վրա երկրի բնակչության պարենային ապահովումը բարելավելու մասին» N 288 որոշումը» N 313 որոշումը։

56. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի օգոստոսի 10-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հունիսի 26-ի «Ցենտրոսոյուզի» արտաքին տնտեսական գործունեության կատարելագործման մասին» N 505 որոշումը» N 405 որոշումը։

57. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի սեպտեմբերի 8-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թվականի օգոստոսի 8-ի «Գազպրոմ» պետական գազի կոնցեռնի կազմակերպման մասին» N 619 որոշումը» N 466 որոշման «լ» կետը։

58. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի սեպտեմբերի 25-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թվականի օգոստոսի 5-ի «Պետական ագրոքիմիական ասոցիացիա ստեղծելու մասին» N 611 որոշումը» N 485 որոշումը։

59. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 29-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 30-ի» ԽՍՀՄ-ում օտարերկրյա ֆիրմաների, բանկերի ու կազմակերպությունների ներկայացուցչությունների բացման և գործունեության կարգի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1074 որոշումը» N 659 որոշումը` ձեռնարկություններին վերաբերող մասում։

60. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի փետրվարի 12-ի «Պետական ձեռնարկության (միավորման) մասին» ԽՍՀՄ օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ մտցնելու կապակցությամբ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և դրանց մեջ փոփոխություններ մտցնելու մասին N 64 որոշմամբ հաստատված Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումների մեջ կատարվող փոփոխությունների 2-րդ կետը։

61. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի ապրիլի 18-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թվականի մարտի 20-ի «Միութենական ենթակայության ձեռնարկությունները (միավորումները) և նրանց գույքը վարձով տալու կարգի մասին» N 280 որոշումը» N 162 որոշումը:

62. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հուլիսի 16-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հունիսի 19-ի «Բաժնետիրական ընկերությունների և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրությունը և արժեթղթերի մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 590 որոշումը» N 351 որոշումը։

63. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հուլիսի 19-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հունիսի 29-ի «Երկրաշարժի հետևանքների վերացման հետ կապված Հայկական ԽՍՀ ձեռնարկությունների, միավորումների ու կազմակերպությունների արտաքին տնտեսական գործունեության խթանման լրացուցիչ միջոցառումների մասին» N 619 որոշումը» N 360 որոշումը, բացի 1-ին կետի «ե» ենթակետից։

64. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հուլիսի 26-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1990 թվականի մայիսի 17-ի «ԽՍՀՄ սպառողական կոոպերացիայի գործունեության հարցերի մասին» N 491 որոշումը» N 368 որոշումը։

65. Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում համատեղ ձեռնարկությունների գրանցման կարգի մասին» N 572 որոշումը։

66. Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի հունվարի 22-ի «Փոքր ձեռնարկությունների ստեղծման և զարգացման մասին» N 42 որոշումը։

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1992 թվականի

հուլիսի 13-ի N 400 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Առևտրի, հասարակական սննդի, վճարովի ծառայությունների, փոքր օբյեկտների, ինչպես նաև անավարտ շինարարությամբ օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 160 որոշմամբ հաստատված «Ընկերակցությունների մասին» կանոնադրության մեջ`

ա) 3-րդ կետից հանել 3-րդ պարբերությունը.

բ) 4-րդ կետում «քաղաքացիական իրավունքներից չիրազրկված» բառերը փոխարինել «գործունակ» բառով, իսկ «ֆիրմա» բառը` «ձեռնարկություն» բառով.

գ) հանել 6-րդ կետը.

դ) 7-րդ կետի 3-րդ պարբերության մեջ «խառնվել» բառը փոխարինել «միջամտել» բառով.

ե) 20-րդ կետը լրացնել «է» ենթակետով հետևյալ բովանդակությամբ`

«է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում».

զ) 34-րդ կետում «շահույթ» բառը փոխարինել «եկամուտ» բառով:

2. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Բաժնետիրական ընկերությունների և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրությունը հաստատելու մասին» N 162 որոշմամբ հաստատված «Բաժնետիրական ընկերությունների և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների» կանոնադրության մեջ`

ա) 1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Բաժնետիրական ընկերությունները և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները (հետագայում ընկերություններ) հանդիսանում են կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, սեփականատերերի պարտադիր գույքային մասնակցությամբ ձեռնարկություններ».

բ) 3-րդ կետում`

առաջին պարբերությունից հանել «և կարող է ունենալ միայն մեկ հիմնադիր» բառերը.

2-րդ պարբերությունը լրացնել «ինչպես նաև հիմնադրել դուստր ձեռնարկություններ» բառերը.

գ) 7-րդ կետի 2-րդ պարբերությունից հանել վերջին նախադասությունը.

դ) 10-րդ կետի «բ» ենթակետից հանել «և կանոնադրությունը» բառերը.

ե) 12-րդ կետից հանել «պետական արբիտրաժ կամ» բառերը.

զ) 24-րդ կետից հանել «պետական արբիտրաժի կամ» բառերը.

է) 26-րդ կետից հանել «արբիտրաժի կամ» բառերը.

ը) 30-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության գրանցումը մասնակիցները պետք է կատարեն ընկերության կանոնադրական ֆոնդի 30 տոկոսից ոչ պակաս չափով դրամական ներդրումներ և մուծեն բանկային հիմնարկի հատուկ հաշվին».

թ) 73-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության գրանցումը մասնակիցները պետք է կատարեն ընկերության կանոնադրական ֆոնդի 30 տոկոսից ոչ պակաս չափով դրամական ներդրումներ և մուծեն բանկային հիմնարկի հատուկ հաշվին».

ժ) 75-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«75. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները կարող են իրենց փայը զիջել կամ օտարել միայն ընկերությանը»:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան