Գլխավոր տեղեկություն
Номер
N 395
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.07.1992-23.06.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.07.1992
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
13.07.1992
Дата вступления в силу
13.07.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 1992 թվականի N 395

քաղ. Երևան

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին հարկերի մասին օրենսդրական ակտերին ժամանակին ծանոթացնելու և դրանք պարզաբանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Թույլատրել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը`

ա) մինչև հարկերի մասին օրենսդրական ակտերի տպագրության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհրաժեշտ պայմաններ ստեղծելը պայմանագրային հիմունքներով հրատարակել «Հարկային տեղեկատու» պարբերականը.

բ) բացել արտաբյուջետային հաշիվ` «Հարկային տեղեկատու» պարբերականի հրատարակումից գոյացած միջոցները կուտակելու, ինչպես նաև այդ միջոցների մի մասը «Հարկային տեղեկատուի» նյութերի պատրաստման և հրատարակման հետ կապված աշխատանքների խթանման նպատակով օգտագործելու համար:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ