ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 1992 թվականի N 340
քաղ. Երևան
ԼՈՒԾԱՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել, որ լուծարված գյուղատնտեսական ձեռնարկությունների չսեփականաշնորհված արտադրական նշանակության շենքերն ու շինություններն իրացվում են ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովների կողմից` աճուրդային վաճառքի կարգով, որն իրականացվում է ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման շրջանային հանձնաժողովների հսկողությամբ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման ու ապապետականացման վարչության ներկայացուցիչների պարտադիր մասնակցությամբ:
Առաջին աճուրդն իրականացվում է տվյալ բնակավայրի բնակիչների կամ նրանց խմբերի միջև, իսկ կրկնաճուրդը` ցանկացող բոլոր քաղաքացիների և ոչ պետական իրավաբանական անձանց միջև:
2. Արտադրական նշանակության շենքերի և շինությունների աճուրդի մեկնարկային գինը սահմանվում է դրանց հաշվեկշռային մնացորդային ինդեքսավորված արժեքից ոչ պակաս:
3. Աճուրդային վաճառքի վերջնական գինը զեղչվում է, եթե գնորդը պարտավորվում է առաջին երեք տարվա ընթացքում արտադրական նշանակության շենքերն ու շինություններն օգտագործել գյուղատնտեսական հումքի կամ մթերքների արտադրության նպատակով:
Սահմանել, որ 100 հազ. ռուբլուց մինչև 1 մլն. ռուբլի մեկնարկային գին ունեցող արտադրական շենքերի ու շինությունների վաճառքի գնի համար 100 հազար ռուբլին գերազանցող գումարի նկատմամբ կիրառվում է 25 տոկոսի չափով զեղչ, իսկ 1 միլիոն ռուբլին գերազանցող մասի նկատմամբ` 35 տոկոսի չափով: Իրացված օբյեկտների արժեքների վճարումը կատարվում է միանվագ սանդղակով, համաձայն հավելվածի:
4. Առաջին երեք տարվա ընթացքում արտադրական շենքերն ու շինությունները գյուղատնտեսական նշանակությամբ կամ մթերքների արտադրության նպատակով չօգտագործելու դեպքում վաճառված գնից զեղչված գումարները հատուցում է գնորդը, և նրանից գանձվում է տուգանք` շենքերի ու շինությունների վաճառքի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:
5. Սահմանել, որ լուծարված գյուղատնտեսական ձեռնարկությունների չսեփականաշնորհված արտադրական նշանակության շենքերի և շինությունների իրացումից գոյացած դրամական միջոցներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 14-ի «Կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների ունեցվածքի սեփականաշնորհումից դրամական միջոցների գոյացման և օգտագործման կարգի մասին» N 214 որոշմամբ սահմանված կարգով:
6. Պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` 10 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել չսեփականաշնորհված արտադրական նշանակության շենքերի և շինությունների ցուցակը:
7. Հաստատել իրացվող արտադրական նշանակության շենքերի և շինությունների աճուրդի վարման կարգը և դրանց վաճառքի ակտի ձևը (կցվում են):
8. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել պատգամավորների համապատասխան շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության վրա:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Հավելված |
ԻՐԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՍԱՆԴՂԱԿ
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------- | |||
Օբյեկտի արժեքը |
Առաջին վճարումը |
Վճարման ընդհանուր |
Վճարումների |
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------- | |||
Մինչև 100 |
100 |
- |
1 |
101-300 |
50 |
1 |
2 |
301-700 |
40 |
2 |
3 |
701-1200 |
30 |
3 |
4 |
1201-2000 |
25 |
4 |
5 |
2000-ից ավելի |
20 |
5 |
6 |
Իրացված օբյեկտի արժեքի առաջին վճարից հետո արժեքի մնացած մասը մուծվում է տարին մեկ անգամ` հավասար մասերով: Գնորդը ցանկացած վճարման ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Վճարումները կատարվում են վճարվելիք գումարին ավելացնելով բանկային տոկոսի նվազագույն չափը, յուրաքանչյուր տարվա համար` աճող սանդղակով: Իրացված օբյեկտի արժեքի վճարման պայմաններն արտահայտվում են առք ու վաճառքի պայմանագրերում: Վճարումները կարող են կատարվել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցումով:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
1. Լուծարված գյուղատնտեսական ձեռնարկությունների չսեփականաշնորհված արտադրական նշանակության օբյեկտը ձեռք բերելու ցանկություն հայտնած մեկից ավելի քաղաքացիների և ոչ պետական իրավաբանական անձանց առկայության դեպքում այն իրացվում է հրապարակային աճուրդով: Կայանալիք աճուրդի մասին ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովը հայտարարություն է տալիս ոչ ուշ, քան աճուրդից 15 օր առաջ:
Հայտարարությունը փակցվում է բնակավայրի տեսանելի տեղերում, որում նշվում է աճուրդի անցկացման վայրը, ժամանակը, իրացվող օբյեկտների մեկնարկային գինը, ինչպես նաև վաճառվող շենքերի և շինությունների տեխնիկական ու նախագծային տվյալները:
2. Աճուրդին մասնակցելու համար գրավոր ցանկություն հայտնած քաղաքացիներն իրացվող օբյեկտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով գումար են մուծում պատգամավորների ավանային կամ գյուղական խորհրդի գործկոմին: Աճուրդին մասնակցելու իրավունք չունեն պետական հիմնարկները և ձեռնարկությունները: Շենքը կամ կառույցն աճուրդով գնած անձի մուծած գումարը հաշվարկվում է գնման գնի մեջ:
Աճուրդն ավարտվելուց կամ չկայացած հայտարարվելուց անմիջապես հետո աճուրդի մնացած մասնակիցներին վերադարձվում են նրանց կողմից նախապես մուծված գումարները:
Օբյեկտը վաճառված է համարվում այն անձին, որն աճուրդի ժամանակ ամենաբարձր գինն է առաջարկել: Գնորդը պարտավոր է աճուրդի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում և չափերով մուծել այն գումարը, որով նա գնել է օբյեկտը:
Եթե շենքը կամ շինությունը գնողը մուծվելիք սկզբնական գումարը սահմանված ժամկետում չի մուծում, աճուրդին մասնակցելու նախնական վճարը նրան չի վերադարձվում և անցնում է հօգուտ պետության: Այդ սկզբնական գումարը հօգուտ պետությանն է անցնում նաև այն դեպքում, երբ պարզվում է, որ գնորդն իրավունք չի ունեցել մասնակցելու աճուրդին: Կայացած աճուրդի վերաբերյալ կազմված ակտի պատճենները հանձնվում են գնորդին, Հայաստանի Հանրապետության կառավարության ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն:
3. Աճուրդը հայտարարվում է չկայացած`
ա) եթե աճուրդին միայն մեկ գնորդ է ներկայացել.
բ) եթե ներկայացուցիչներից ոչ ոք իրացվող արտադրական նշանակության շենքի կամ շինության սկզբնական գնահատության դիմաց հավելում չի կատարում.
գ) եթե գնորդը սահմանված ժամկետում չի մուծում սույն որոշման հավելվածով սահմանված առաջին վճարը:
4. Աճուրդը չկայացած հայտարարվելու դեպքում իրացվող արտադրական նշանակության շենքը կամ շինությունը թողնվում է պատգամավորների ավանային կամ գյուղական խորհրդի գործկոմի տրամադրության տակ` սկզբնական գնահատության գումարով: Եթե այդպիսի հայտարարություն չի ստացվել, ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովն աճուրդը չկայացած հայտարարելուց հետո 15 օրվանից ոչ շուտ նշանակում է կրկնաճուրդ:
Կրկնաճուրդը հայտարարվում և տեղի է ունենում առաջին աճուրդի համար սահմանված կանոնների պահպանմամբ: Կրկնաճուրդ չկայանալու դեպքում, եթե կա շենքը կամ շինությունը ձեռք բերելու ցանկություն հայտնած մեկ գնորդ, ապա այն նրան է վաճառվում սկզբնական գնահատման արժեքով:
5. Աճուրդը կարող է անվավեր ճանաչվել դատարանի կողմից, եթե այն տեղի է ունեցել աճուրդի համար սահմանված կանոնների խախտումով, եթե շենքը կամ շինությունը վաճառվել է աճուրդին մասնակցելու իրավունք չունեցող անձի, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ա Կ Տ
ԻՐԱՑՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ
Հասցեն __________________________________________________________________________________ _________________________________________________________________________________________ (շրջանը, բնակավայրը, տնտեսությունը) Սույն ակտը կազմված է մի կողմից աճուրդն անցկացնող հանձնաժողովի նախագահի _______________ ________________________________________________________________________________________, (ազգանունը, անունը, հայրանունը) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչի ___________ _________________________________________________________________________________________, (ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության ներկայացուցչի ____________________________________________, (ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը) ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման շրջանային հանձնաժողովի անդամներից մեկի __________ __________________________________________________________________________________________, (ազգանունը, անունը, հայրանունը) ագրարային ռեֆորմի ու սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի անդամներից մեկի __________ __________________________________________________________________________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) մյուս կողմից օբյեկտը գնողի _________________________________________________________________ ___________________________________________________________________ կողմից հետևյալի մասին` (ազգանունը, անունը, հայրանունը, կազմակերպությունը, հասցեն) 1. Գնորդ կողմը ___________________________________________ աճուրդային վաճառքի կարգով գնում է հետևյալ շենքերն ու շինությունները՝ |
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------- | ||||||
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------- | ||||||
2. Սույն ակտը կազմված է չորս օրինակից, որոնցից մեկը մնում է պատգամավորների ավանային կամ գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի փաստաթղթերում, երկրորդը տրվում է գնորդին, երրորդը` պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտե, չորրորդը` Հայաստանի Հանրապետության կառավարության ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովին:
Կողմերի ստորագրությունները և կնիքները
Վաճառող`
|
Գնորդ`
|
--------------------------------------------------------- |
--------------------------------------------------------- |
--------------------------------------------------------- |
|
--------------------------------------------------------- |
|
--------------------------------------------------------- |
|
--------------------------------------------------------- |
199 թվականի ------------------------------ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2000, N 4 | 11.01.2000, N 340 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|