Գլխավոր տեղեկություն
Номер
N 340
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.06.1992-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.06.1992
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
08.06.1992
Дата вступления в силу
08.06.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 1992 թվականի N 340

քաղ. Երևան

 

ԼՈՒԾԱՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել, որ լուծարված գյուղատնտեսական ձեռնարկությունների չսեփականաշնորհված արտադրական նշանակության շենքերն ու շինություններն իրացվում են ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովների կողմից` աճուրդային վաճառքի կարգով, որն իրականացվում է ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման շրջանային հանձնաժողովների հսկողությամբ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման ու ապապետականացման վարչության ներկայացուցիչների պարտադիր մասնակցությամբ:

Առաջին աճուրդն իրականացվում է տվյալ բնակավայրի բնակիչների կամ նրանց խմբերի միջև, իսկ կրկնաճուրդը` ցանկացող բոլոր քաղաքացիների և ոչ պետական իրավաբանական անձանց միջև:

2. Արտադրական նշանակության շենքերի և շինությունների աճուրդի մեկնարկային գինը սահմանվում է դրանց հաշվեկշռային մնացորդային ինդեքսավորված արժեքից ոչ պակաս:

3. Աճուրդային վաճառքի վերջնական գինը զեղչվում է, եթե գնորդը պարտավորվում է առաջին երեք տարվա ընթացքում արտադրական նշանակության շենքերն ու շինություններն օգտագործել գյուղատնտեսական հումքի կամ մթերքների արտադրության նպատակով:

Սահմանել, որ 100 հազ. ռուբլուց մինչև 1 մլն. ռուբլի մեկնարկային գին ունեցող արտադրական շենքերի ու շինությունների վաճառքի գնի համար 100 հազար ռուբլին գերազանցող գումարի նկատմամբ կիրառվում է 25 տոկոսի չափով զեղչ, իսկ 1 միլիոն ռուբլին գերազանցող մասի նկատմամբ` 35 տոկոսի չափով: Իրացված օբյեկտների արժեքների վճարումը կատարվում է միանվագ սանդղակով, համաձայն հավելվածի:

4. Առաջին երեք տարվա ընթացքում արտադրական շենքերն ու շինությունները գյուղատնտեսական նշանակությամբ կամ մթերքների արտադրության նպատակով չօգտագործելու դեպքում վաճառված գնից զեղչված գումարները հատուցում է գնորդը, և նրանից գանձվում է տուգանք` շենքերի ու շինությունների վաճառքի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:

5. Սահմանել, որ լուծարված գյուղատնտեսական ձեռնարկությունների չսեփականաշնորհված արտադրական նշանակության շենքերի և շինությունների իրացումից գոյացած դրամական միջոցներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 14-ի «Կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների ունեցվածքի սեփականաշնորհումից դրամական միջոցների գոյացման և օգտագործման կարգի մասին» N 214 որոշմամբ սահմանված կարգով:

6. Պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` 10 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել չսեփականաշնորհված արտադրական նշանակության շենքերի և շինությունների ցուցակը:

7. Հաստատել իրացվող արտադրական նշանակության շենքերի և շինությունների աճուրդի վարման կարգը և դրանց վաճառքի ակտի ձևը (կցվում են):

8. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել պատգամավորների համապատասխան շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

 

Հավելված
ՀՀ կառավարության 1992 թ.
հունիսի 8-ի N 340 որոշման

 

ԻՐԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՍԱՆԴՂԱԿ

 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Օբյեկտի արժեքը
(հազ. ռուբ.)

Առաջին վճարումը
(տոկոսներով)

Վճարման ընդհանուր
ժամկետը (տարի)

Վճարումների
թիվը

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Մինչև 100

100

-

1

101-300

50

1

2

301-700

40

2

3

701-1200

30

3

4

1201-2000

25

4

5

2000-ից ավելի

20

5

6

 

Իրացված օբյեկտի արժեքի առաջին վճարից հետո արժեքի մնացած մասը մուծվում է տարին մեկ անգամ` հավասար մասերով: Գնորդը ցանկացած վճարման ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Վճարումները կատարվում են վճարվելիք գումարին ավելացնելով բանկային տոկոսի նվազագույն չափը, յուրաքանչյուր տարվա համար` աճող սանդղակով: Իրացված օբյեկտի արժեքի վճարման պայմաններն արտահայտվում են առք ու վաճառքի պայմանագրերում: Վճարումները կարող են կատարվել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցումով:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 


ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1992 թ.
հունիսի 8-ի N 340 որոշմամբ


ԻՐԱՑՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Լուծարված գյուղատնտեսական ձեռնարկությունների չսեփականաշնորհված արտադրական նշանակության օբյեկտը ձեռք բերելու ցանկություն հայտնած մեկից ավելի քաղաքացիների և ոչ պետական իրավաբանական անձանց առկայության դեպքում այն իրացվում է հրապարակային աճուրդով: Կայանալիք աճուրդի մասին ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովը հայտարարություն է տալիս ոչ ուշ, քան աճուրդից 15 օր առաջ:

Հայտարարությունը փակցվում է բնակավայրի տեսանելի տեղերում, որում նշվում է աճուրդի անցկացման վայրը, ժամանակը, իրացվող օբյեկտների մեկնարկային գինը, ինչպես նաև վաճառվող շենքերի և շինությունների տեխնիկական ու նախագծային տվյալները:

2. Աճուրդին մասնակցելու համար գրավոր ցանկություն հայտնած քաղաքացիներն իրացվող օբյեկտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով գումար են մուծում պատգամավորների ավանային կամ գյուղական խորհրդի գործկոմին: Աճուրդին մասնակցելու իրավունք չունեն պետական հիմնարկները և ձեռնարկությունները: Շենքը կամ կառույցն աճուրդով գնած անձի մուծած գումարը հաշվարկվում է գնման գնի մեջ:

Աճուրդն ավարտվելուց կամ չկայացած հայտարարվելուց անմիջապես հետո աճուրդի մնացած մասնակիցներին վերադարձվում են նրանց կողմից նախապես մուծված գումարները:

Օբյեկտը վաճառված է համարվում այն անձին, որն աճուրդի ժամանակ ամենաբարձր գինն է առաջարկել: Գնորդը պարտավոր է աճուրդի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում և չափերով մուծել այն գումարը, որով նա գնել է օբյեկտը:

Եթե շենքը կամ շինությունը գնողը մուծվելիք սկզբնական գումարը սահմանված ժամկետում չի մուծում, աճուրդին մասնակցելու նախնական վճարը նրան չի վերադարձվում և անցնում է հօգուտ պետության: Այդ սկզբնական գումարը հօգուտ պետությանն է անցնում նաև այն դեպքում, երբ պարզվում է, որ գնորդն իրավունք չի ունեցել մասնակցելու աճուրդին: Կայացած աճուրդի վերաբերյալ կազմված ակտի պատճենները հանձնվում են գնորդին, Հայաստանի Հանրապետության կառավարության ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն:

3. Աճուրդը հայտարարվում է չկայացած`

ա) եթե աճուրդին միայն մեկ գնորդ է ներկայացել.

բ) եթե ներկայացուցիչներից ոչ ոք իրացվող արտադրական նշանակության շենքի կամ շինության սկզբնական գնահատության դիմաց հավելում չի կատարում.

գ) եթե գնորդը սահմանված ժամկետում չի մուծում սույն որոշման հավելվածով սահմանված առաջին վճարը:

4. Աճուրդը չկայացած հայտարարվելու դեպքում իրացվող արտադրական նշանակության շենքը կամ շինությունը թողնվում է պատգամավորների ավանային կամ գյուղական խորհրդի գործկոմի տրամադրության տակ` սկզբնական գնահատության գումարով: Եթե այդպիսի հայտարարություն չի ստացվել, ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովն աճուրդը չկայացած հայտարարելուց հետո 15 օրվանից ոչ շուտ նշանակում է կրկնաճուրդ:

Կրկնաճուրդը հայտարարվում և տեղի է ունենում առաջին աճուրդի համար սահմանված կանոնների պահպանմամբ: Կրկնաճուրդ չկայանալու դեպքում, եթե կա շենքը կամ շինությունը ձեռք բերելու ցանկություն հայտնած մեկ գնորդ, ապա այն նրան է վաճառվում սկզբնական գնահատման արժեքով:

5. Աճուրդը կարող է անվավեր ճանաչվել դատարանի կողմից, եթե այն տեղի է ունեցել աճուրդի համար սահմանված կանոնների խախտումով, եթե շենքը կամ շինությունը վաճառվել է աճուրդին մասնակցելու իրավունք չունեցող անձի, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:


ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1992 թ.
հունիսի 8-ի N 340 որոշմամբ

 

Ա Կ Տ

 

ԻՐԱՑՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ

 

Հասցեն __________________________________________________________________________________ _________________________________________________________________________________________

(շրջանը, բնակավայրը, տնտեսությունը)

Սույն ակտը կազմված է մի կողմից աճուրդն անցկացնող հանձնաժողովի նախագահի _______________  ________________________________________________________________________________________,

(ազգանունը, անունը, հայրանունը)

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչի ___________

_________________________________________________________________________________________,

(ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը)

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության ներկայացուցչի ____________________________________________,

                                                                  (ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը)

ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման շրջանային հանձնաժողովի անդամներից մեկի __________ __________________________________________________________________________________________,

(ազգանունը, անունը, հայրանունը)

ագրարային ռեֆորմի ու սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի անդամներից մեկի __________ __________________________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

մյուս կողմից օբյեկտը գնողի _________________________________________________________________

___________________________________________________________________ կողմից հետևյալի մասին`

(ազգանունը, անունը, հայրանունը, կազմակերպությունը, հասցեն)

1. Գնորդ կողմը ___________________________________________ աճուրդային վաճառքի կարգով գնում է հետևյալ շենքերն ու շինությունները՝

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Շենքի կամ շինության

անվանումը

Մեկնարկային

գինը (հազ. ռուբ.)

Վաճառքի գինը

(հազ. ռուբ.)

Կիրառվող զեղչը

(տոկոսի դիմաց`

հազ. ռուբ.)  

Մուծման ենթակա գումարը

(հազ. ռուբ.)

Օբյեկտի

օգտագործման նպատակը

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

2. Սույն ակտը կազմված է չորս օրինակից, որոնցից մեկը մնում է պատգամավորների ավանային կամ գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի փաստաթղթերում, երկրորդը տրվում է գնորդին, երրորդը` պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտե, չորրորդը` Հայաստանի Հանրապետության կառավարության ագրարային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովին:

 

Կողմերի ստորագրությունները և կնիքները

 

Վաճառող`

 

Գնորդ`

 

---------------------------------------------------------

---------------------------------------------------------

---------------------------------------------------------

 

---------------------------------------------------------

 

---------------------------------------------------------

 

---------------------------------------------------------

 

 

199  թվականի ------------------------------