ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 1994 թվականի N 288
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՂՐՈՒ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՏԱՐԱԾՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության Մեղրու շրջանի և Իրանի Իսլամական Հանրապետության Մարանդի գավառի միջև սահմանամերձ առևտրի մասին» համաձայնագրի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել Մեղրու շրջանի սահմանամերձ առևտրի տարածքը մաքսային հսկողության գոտի, որի մեջ մտնում են շուկայի տարածքը, դրան հարող շուկայի պահեստները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մաքսային անցակետից մինչև շուկա ընկնող ավտոճանապարհները:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Մեղրու շրջանի սահմանամերձ առևտրի տարածքում մաքսային հսկողության և ձևակերպումների ժամանակավոր կարգը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ուսումնասիրել սույն ժամանակավոր կարգի կիրառման ընթացքը և 1994 թվականի հոկտեմբերի 1-ին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՂՐՈՒ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ
1. Ընդհանուր դրույթներ
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության Մեղրու շրջանի և Իրանի Իսլամական Հանրապետության Մարանդ գավառի միջև սահմանամերձ առևտրի մասին» համաձայնագրին համապատասխան, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ առևտուրն իրականացվում է Մեղրու շրջանում` այդ նպատակի համար սահմանված մաքսային հսկողության գոտում (այսուհետև` մաքսային հսկողության գոտի):
2. Նշված գոտում մաքսային հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ՀՀ մաքսային մարմինների կողմից:
2. Մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողության ԵՎ ձԵՎակերպումների կարգը` Հայաստանի Հանրապետությունից քաղաքացիների մուտք գործելու, ինչպես նաԵՎ ապրանքներ ներմուծելու դեպքում
3. Մաքսային հսկողության գոտի մուտք գործելիս ՀՀ քաղաքացիները մաքսային մարմիններին սահմանված կարգով ներկայացնում են անձի մաքսային հայտարարագիր:
4. Շուկայի տարածք արգելված ապրանքների մուտքը կանխելու նպատակով մաքսային տեսուչն իրականացնում է ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողություն:
5. Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից շուկայի տարածք ներմուծվող ապրանքները և տրանսպորտային միջոցները մաքսային տեսուչը գրանցում է ապրանքների և տրանսպորտային միջոցների մուտքի մատյանում:
6. Իրավաբանական անձանց կողմից շուկայի տարածք ներմուծված ապրանքների համար լրացվում է նախնական բեռնամաքսային հայտարարագիր (ԲՄՀ) և մուծում է մաքսավճար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Շուկայում գործարքների փաստական կատարումից հետո (պայմանագրային, առուծախ, ապրանքների փոխանակում) հայտարարագրողը ներկայացնում է վերջնական ԲՄՀ: Վերջնական ԲՄՀ-ն լրացվում է կնքված պայմանագրի հիման վրա: Պայմանագրի բացակայության դեպքում ԲՄՀ-ի լրացման հիմք է ծառայում շուկայի գործավարի (ֆակտուրիսի) կողմից վավերացված հաշիվ-ապրանքագիրը:
8. Ֆակտուրիստը մաքսային մարմնի աշխատակից է, որն իր անձնական (մաքսային) կնիքով հաստատում է փաստական կատարված գործարքի արդյունքներով կազմված հաշիվ-ապրանքագիրը:
9. Հաշիվ-ապրանքագրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ:
10. Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից գործարքի փաստական կատարումից հետո ձեռքբերված ապրանքների մաքսային հսկողությունը, ձևակերպումները և մաքսային գանձումները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
11. Այն ապրանքներն ու առարկաները, որոնք շուկայի տարածքից արտահանվում են մաքսատուրքերի վճարումից «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
12. Շուկային տարածքում մաքսային հսկողության և ձևակերպումների իրականացումից հետո քաղաքացիները, ձեռքբերված և Հայաստանի Հանրապետությունից արտահանման ենթակա ապրանքներն ու տրանսպորտային միջոցները, մաքսային տեսուչի ուղեկցությամբ, անարգել հասցվում են մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետը (Արաքս գետի կամրջի վրա սահմանված տեղը):
13. Ուղեկցության ընթացքում մաքսային հսկողություն իրականացվում է միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տեղափոխվում են Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար արգելված ապրանքներ և այլ առարկաներ:
3. Մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողության ԵՎ ձԵՎակերպումների կարգը Իրանի Իսլամական Հանրապետությունից քաղաքացիների մուտք գործելու, ինչպես նաԵՎ ապրանքներ ներմուծելու դեպքում
14. Հայաստանի Հանրապետության տարածք Իրանի Իսլամական Հանրապետությունից քաղաքացիների մուտք գործելու և ապրանքներ ներմուծելու դեպքում տվյալ քաղաքացիները, ներմուծվող ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետում (Արաքս գետի կամրջի վրա սահմանված տեղում) մաքսային տեսուչի կողմից ենթարկվում են արտաքին զննման (քննման), այնուհետև անարգել ուղեկցվում մինչև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող շուկայի տարածք:
15. Ուղեկցության ընթացքում մաքսային հսկողություն իրականացվում է միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տեղափոխվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված ապրանքներ և այլ առարկաներ:
16. Շուկայի տարածք մուտք գործելիս քաղաքացիները մաքսային մարմիններին են ներկայացնում սահմանված կարգով տրված անցաթուղթը:
17. Իրանի Իսլամական Հանրապետությունից շուկայի տարածք մուտք գործող ապրանքները մաքսային տեսուչի կողմից գրանցվում են ապրանքների հաշվառման մուտքի մատյանում:
18. Իրանի Իսլամական Հանրապետությունից շուկայի տարածք մուտք գործած և այդ տարածքից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար կատարվում են մաքսային ձևակերպումներ և մաքսային գանձումներ` Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրությանը համապատասխան:
4. Եզրափակիչ դրույթներ
19. Շուկայի տնօրինությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ առևտրի տարածքում գործող հանրապետական և տեղական պետական իրավասու մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան օժանդակում են մաքսային հսկողության և ձևակերպումների իրականացմանը և ստեղծում են անհրաժեշտ պայմաններ դրանք ապահովելու համար:
20. Շուկայի տնօրինությունը շուկան աշխատելու օրերին առավոտյան ժամը 8.30-ին և երեկոյան ժամը 16.30-ին զննման նպատակով մաքսային ծառայությանն է ներկայացնում մաքսային հսկողության գոտու մեջ մտնող ամբողջ տարածքը:
21. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 30 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները մաքսային հսկողության գոտում իրենց վերապահված իրավասությունների սահմաններում կարող են գործողություններ կատարել միայն մաքսային մարմինների թույլտվությամբ:
22. Տարադրամի և արժեքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
23. Երկու պետությունների շուկաների տարածքներում ձեռքբերված ապրանքների Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման պահ է համարվում շուկայից դեպի Հայաստանի Հանրապետություն բացվող դարպասի գիծը հատելու պահը:
24. Հայաստանի Հանրապետության Մեղրու շրջանի մաքսային հսկողության գոտում մաքսանենգություն, մաքսային կանոնների խախտումներ և այլ իրավախախտումներ թույլ տված անձանց պատասխանատվությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: