ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունվարի 1992 թվականի N 63
քաղ. Երևան
ՔԼԻՐԻՆԳԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային գործառնությունների մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև քլիրինգային (անկանխիկ) հաշվարկները իրականացվում են երկկողմանի կամ բազմակողմանի համաձայնագրերով: Մնացած դեպքերում հաշվարկների կարգը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության, բանկի ներկայացմամբ որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հանձնարարել Հայաստանի հանրապետական բանկին` 20-օրյա ժամկետում մշակել և հանրապետության տարածքում գտնվող բանկերին հայտնել քլիրինգային հաշվարկների իրականացման կարգը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2000, N 4 | 11.01.2000, թիվ 63 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|