ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 1994 թվականի N 148
քաղ. Երևան
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Սահմանել ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկություններից օգտվելու վճարի հետևյալ չափերը`
Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում պահվող ամբողջ տեղեկության համար | - Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկը |
Հայաստանի Հանրապետությունում գործունեության մեկ տեսակի վերաբերյալ ամբողջ տեղեկության համար | -Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը |
Հայաստանի Հանրապետությունում գործունեության մեկ տեսակի վերաբերյալ մասնակի տեղեկության համար | - Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկը |
Մեկ վարչական տարածքի (քաղաք, շրջան) վերաբերյալ ամբողջ տեղեկության համար (բացի Երևան քաղաքից) | - Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկը |
Մեկ վարչական տարածքում (քաղաք,շրջան) գործունեության մեկ տեսակի վերաբերյալ ամբողջ տեղեկության համար (բացի Երևան քաղաքից) | - Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկը |
Մեկ վարչական տարածքում (քաղաք, շրջան) գործունեության մեկ տեսակի վերաբերյալ մասնակի տեղեկության համար (բացի Երևան քաղաքից) | - Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը |
Մեկ ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի վերաբերյալ ամբողջ տեղեկության համար | - Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով |
Մեկ ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի վերաբերյալ մասնակի տեղեկության համար | - Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով |
Երևան քաղաքի վերաբերյալ ամբողջ տեղեկության համար | - Հայաստանի Հանրապետությունում սահմանված աշխատավարձի յոթնապատիկը |
Երևան քաղաքում գործունեության մեկ տեսակի վերաբերյալ ամբողջ տեղեկության համար | - Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկը |
Երևան քաղաքում գործունեության մեկ տեսակի վերաբերյալ մասնակի տեղեկության համար | - Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկը |
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.02.2000, N 84 | 28.02.2000, N 148 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|