Գլխավոր տեղեկություն
Номер
N 77
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.11.1995-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.11.1995
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.11.1995
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.11.1995
Дата вступления в силу
22.11.1995

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
22 նոյեմբերի 1995 թ.

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 1995 թվականի N 77

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 514 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 7-ի «Զվարթնոց», «Էրեբունի» և «Գյումրի» օդանավակայաններ» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների կանոնադրությունները հաստատելու մասին» N 514 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

ա) որոշման վերնագիրն ու տեքստը «Զվարթնոց» և «Էրեբունի» բառերից առաջ լրացնել «Երևանի» բառով, իսկ «Գյումրի» բառը փոխարինել «Գյումրիի «Շիրակ» բառերով.

բ) Երևանի «Զվարթնոց» և «Էրեբունի», Գյումրիի «Շիրակ» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների կանոնադրություններում`

3, 6, 11-րդ կետերում և 14-րդ կետի «ա», «դ», «զ» ենթակետերում, 15, 19, 21 և 23-րդ կետերում հանել «կառավարությանն առընթեր» բառերը.

4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, միջազգային իրավունքի նորմերով և սույն կանոնադրությամբ».

6-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) իր տարածքում գտնվող քաղաքացիական ավիացիայի ձեռնարկությունների էլեկտրական ու ջերմային էներգիաների և ջրի մատակարարումը».

6-րդ կետի «ի» ենթակետից հանել «ինչպես նաև» բառերը.

14-րդ կետի «ժ» ենթակետում «աշխատանքի ֆոնդը» բառերը փոխարինել «աշխատավարձի ֆոնդը» բառերով.

գ) Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների կանոնադրություններում`

6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ծ» և «կ» ենթակետերով.

«ծ) թռիչքից առաջ և վայրէջքից հետո ինքնաթիռների վերգետնյա օպերատիվ տեխնիկական սպասարկումը` համաձայն միջազգային ավիացիոն կազմակերպությունների հանձնարարականների».

«կ) վառելիքաքսայուղային նյութերի պահեստավորումը, լաբորատոր զննումը և ինքնաթիռների ու օդանավակայանն սպասարկող ավտոտրանսպորտային տեխնիկայի վառելիքով լցավորումը».

դ) Երևանի «Էրեբունի» հատուկ նշանակության պետական ձեռնարկության կանոնադրության մեջ`

վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Երևանի «Էրեբունի» օդանավակայան» բառերը փոխարինել «Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» բառերով.

4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ձեռնարկության գործունեության հիմնական նպատակն է տարածքային օդանավակայանների շահագործման, զարգացման հեռանկարային ծրագրերի մշակման և վերակառուցման աշխատանքների իրականացումը».

6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ծ» ենթակետով.

«ծ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների նորոգման-շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ պայմանագրերի առաջնահերթ կատարումը»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 22-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան