ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 1994 թվականի N 41
քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաների և դրանց կից 1977 թվականի հունիսի 8-ի լրացուցիչ արձանագրությունների, ինչպես նաև Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնական սկզբունքների, և ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Կարմիր խաչի ընկերության ճանաչման մասին» հրամանագրի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) ժնևյան կոնվենցիաներին համապատասխան որպես խորհրդանշան պետք է օգտագործի սպիտակ ֆոնի վրա պատկերված հավասարաթև կարմիր խաչը (հինգ համանման քառակուսուց կազմված), ընկերության անվանման նշումով:
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու կանոնադրական նպատակներին համապատասխան, ՀԿԽԸ-ի խորհրդանշանի օգտագործումը թույլատրվում է միայն ՀԿԽԸ-ի նախագահության որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |