ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 1993 թվականի N 641
քաղ. Երևան
ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ սովորելու գործուղվող Հայաստանի Հանրապետության զինծառայողների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակիցը կիրառել այդ պետություններում սահմանված նվազագույն աշխատավարձի չափի նկատմամբ:
2. ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորող Հայաստանի Հանրապետության կուրսանտների կրթաթոշակը սահմանել այդ պետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
3. ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորող զինծառայողներին և առանձին դեպքերում նրանց ընտանիքների անդամներին ռազմաուսումնական հաստատությունների կողմից հատկացված բնակտարածության համար վճարումը կատարել միջազգային պայմանագրերին (համաձայնագրերին) համապատասխան:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |