ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 1993 թվականի N 578
քաղ. Երևան
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 10-ի «Արտասահմանում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների մասին» N 457 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված օտարերկրյա այն պետությունների ցանկը, համաձայն NN 1, 2, 3 հավելվածների, որոնցում առաջնահերթության կարգով պետք է ստեղծվեն համապատասխան կազմակերպական տեսակի Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչություններ:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 3-ամսյա ժամկետում ստեղծել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչություններ, համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ լուծել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կազմում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների, համաձայն N 2 հավելվածի, գործունեության հետ կապված և կազմակերպական հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցնելով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել օտարերկրյա պետություններում, համաձայն N 3 հավելվածի, Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության լիազորություններով օժտված տնտեսավարող սուբյեկտների ցանկը:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված աշխատանքների կատարման մասին յուրաքանչյուր ամիս տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը.
բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ արտասահմանում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ստեղծման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 |
Ց Ա Ն Կ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ռուսաստանի Դաշնությունում
Ուկրաինայում
Միջին Ասիայի Հանրապետություններում և Ղազախստանի Հանրապետությունում (նստավայրը` Թուրքմենստան)
Վրաստանի Հանրապետությունում
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 |
Ց Ա Ն Կ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մերձբալթյան Հանրապետություններ (նստավայրը` երեք հանրապետություններից մեկում)
Իրանի Իսլամական Հանրապետություն
Մերձավոր Արևելքի երկրներ ( նստավայրը` Դամասկոս, Սիրիայի Արաբական Հանրապետություն)
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Եվրոպական տնտեսական համագործակցության երկրներ
Իտալիայի Հանրապետություն
Ավստրիական Հանրապետություն
Գերմանիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ (նստավայրը` Վաշինգտոն)
Լատինական Ամերիկայի երկրներ (նստավայրը` Արգենտինայի Հանրապետություն)
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 |
Ց Ա Ն Կ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ
Կանադա
Ավստրալիական Միություն
Արևելյան Եվրոպայի երկրներ
Հնդկաստան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.08.2002, N 1577-Ն | 09.11.2002, N 578 | |
30.12.1997, N 622 | 30.12.1997, N 578 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|