Գլխավոր տեղեկություն
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Ինկորպորացիա (-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.05.14/27(262)
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
05.04.2004
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
05.04.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

5 ապրիլի 2004 թվականի

 

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 12-րդ հոդվածի համաձայն. «Լրատվական գործունեություն իրականացնողը, մինչև ընթացիկ տարվա մարտի երեսունմեկը ներառյալ, պարտավոր է լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ (եթե դա թողարկվում է) «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը` կապված տվյալ լրատվության միջոցին առնչվող գործունեության հետ` նշելով համախառն եկամտի և դրա կազմում նվիրատվությունների մասնաբաժնի չափերը»:

Հաշվի առնելով, որ լրատվական գործունեություն իրականացնողների կողմից 2003 թվականի գործունեության համար հաշվետվություն հրապարակելու պահանջ ներկայացվելու դեպքում, ըստ էության օրենքի գործողությանը կտրվեր հետադարձ ուժ և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է`

Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` լրատվական գործունեություն իրականացնողները լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ (եթե դա թողարկում է) «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո առաջին հրապարակումը պարտավոր են իրականացնել 2004 թվականի տվյալներով` մինչև 2005 թվականի մարտի երեսունմեկը ներառյալ, ընդ որում` 2004 թվականի ֆինանսական հաշվետվության մեջ կարող են չներառվել մինչև 2004 թվականի փետրվարի 8-ը ստացված ֆինանսական միջոցները:

 

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան