Գլխավոր տեղեկություն
Номер
N 36
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.01.1991-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ նախարարների խորհուրդ
Дата принятия
18.01.1991
Подписан
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
18.01.1991
Дата вступления в силу
18.01.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ

 

ո ր ո շ ու մ

 

18 հունվարի 1991 թվականի N 36

քաղ. Երևան

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման ինստիտուտի կառուցվածքում գիտահետազոտական ստորաբաժանում ստեղծելու մասին

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

Ընդունել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և թույլատրել նրան իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման ինստիտուտի կառուցվածքում ստեղծելու գիտահետազոտական ստորաբաժանում:

Այս կապակցությամբ հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ու գիտության պետական կոմիտեի և գիտությունների ակադեմիայի հետ համատեղ քննության առնել և համապատասխան ճշտումներ մտցնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման ինստիտուտների 1991 թվականի գիտահետազոտական աշխատանքների ծավալում:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ