Գլխավոր տեղեկություն
Номер
N 611
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.12.1993-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.12.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
06.12.1993
Дата вступления в силу
06.12.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 1993 թվականի N 611

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԻՆՈՖՈՏՈՖՈՆՈ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության Հայաստանի Հանրապետության կինոֆոտոֆոնո փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվում պահպանվող կինոֆոտո նյութերը գիտականորեն և մասնագիտորեն օգտագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. 1993 թվականի դեկտեմբերի 15-ից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության Հայաստանի Հանրապետության կինոֆոտոֆոնո փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվը հանձնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայությանը:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը` մինչև 1993 թվականի դեկտեմբերի 25-ը ավարտել Հայաստանի Հանրապետության կինոֆոտոֆոնո փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվի գույքի սահմանված կարգով ընդունումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ