Գլխավոր տեղեկություն
Номер
N 13
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (13.01.1995-01.07.1997)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.01.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
13.01.1995
Дата вступления в силу
13.01.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 1995 թվականի N 13

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 572 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 16-ի «Շինարարության պատվերի տեղադրման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի հաստատման մասին» N 572 որոշմամբ հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

ա) կարգի 2-րդ կետում «նոր» բառից հետո լրացնել «և անավարտ» բառերը.

բ) կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Մինչև 50,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք նախահաշվային արժեքով օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման մրցույթի անցկացման նպատակահարմարությունը որոշում է պատվիրատուն».

գ) կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Մրցույթը կազմակերպում և անցկացնում է պատվիրատուն, անկախ օբյեկտի նախահաշվային արժեքից և ֆինանսավորման աղբյուրից».

դ) կարգի 10-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությունը կամ» բառերը.

ե) ուժը կորցրած ճանաչել կարգի 3-րդ և 5-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.05.1997, N 159 01.07.1997, N 13
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան