ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 1993 թվականի N 452
քաղ. Երևան
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ (ՏՆԵՐԻ) ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել սեփականաշնորհված բնակարանների (տների) սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի տրման և գրանցման կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ է |
Կ Ա Ր Գ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ (ՏՆԵՐԻ) ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ
1. «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սեփականաշնորհված բնակարանների (տների) սեփականատերերին տրվում են բնակարանի (տան) սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր:
2. Քաղաքացիներին որպես սեփականություն բնակարանների (տների) հանձնումը ձևակերպվում է բնակարանի (տան) սեփականության մասին վկայագրով (ձևը կցվում է), որը գրանցվում է տեխնիկական գույքագրման տեղական մարմինների կողմից:
3. Բնակարանի (տան) սեփականության վկայագիրը քաղաքացուն է հանձնվում պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների կողմից, իսկ Երևան և Գյումրի քաղաքներում պատգամավորների քաղաքային խորհուրդների գործկոմների համապատասխան մարմինների կողմից:
Սեփականության մասին վկայագիրը քաղաքացուն է հանձնվում վերջինիս կողմից բնակարանի (տան) սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձևակերպման համար սահմանված վարձը մուծելու մասին անդորրագիրը ներկայացնելու դեպքում:
4. Բնակարանի (տան) սեփականության վկայագրի վերաձևակերպումը կատարվում է սեփականատիրոջ փոփոխման, ինչպես նաև բնակարանի վերահատակագծման (վերակառուցման) և վերասարքավորման դեպքերում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.10.1997, N 466 | 01.03.1998, N 452 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|