Գլխավոր տեղեկություն
Номер
N 1847-XI
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.05.1990-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԽՍՀԳԽՏ 1990.05.15/9(965) Հոդ.129
Принят
ՀԽՍՀ ԳԽ նախագահության նախագահ
Дата принятия
14.05.1990
Подписан
ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ
Дата подписания
14.05.1990
Дата вступления в силу
14.05.1990

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՊՐԵԶԻԴԵՆՏԻ ՊՈՍՏ ՀԻՄՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը, ի կատարումն Հայկական ԽՍՀ պրեզիդենտի պոստ հիմնելու վերաբերյալ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ տասներկուերորդ նստաշրջանի հանձնարարության, որոշում է.

1. Ընդունել ի գիտություն, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունում մասնագետների ներգրավմամբ մշակվել են «Հայկական ԽՍՀ պրեզիդենտի պոստ հիմնելու և Հայկական ԽՍՀ սահմանադրության (հիմնական օրենքի) մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայկական ԽՍՀ պրեզիդենտի ընտրությունների մասին» օրինագծերը:

2. Նկատի ունենալով հարցի կարևորությունը, վերոհիշյալ օրենքների նախագծերը տասնօրյա ժամկետում հրապարակել հանրապետական մամուլում` ժողովրդական քննարկման համար: Օրենքների նախագծերը մամուլում հրապարակելուց հետո մեկամսյա ժամկետում ամփոփել ժողովրդական քննարկման ընթացքում արված առաջարկություններն ու դիտողությունները և լրամշակումից հետո դրանք ներկայացնել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի քննարկմանը:

 

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Հ. Ոսկանյան

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության քարտուղար
Ն. Ստեփանյան


14 մայիսի 1990 թվականի,
քաղ. Երևան
N 1847-XI