Գլխավոր տեղեկություն
Номер
Հ.Ն-0754ա-I
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.1992-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1992/24
Принят
Գերագույն խորհուրդ
Дата принятия
26.12.1992
Подписан
Գերագույն խորհրդի նախագահ
Дата подписания
26.12.1992
Дата вступления в силу
26.12.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիներին տրվող փաստաթղթերի և մատուցվող իրավաբանական որոշ ծառայությունների դիմաց գանձվող պետական տուրքի դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել 1993 թվականի հունվարի 1-ից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մշակել և սահմանված կարգով Գերագույն խորհրդի հերթական նստաշրջանի քննարկմանը ներկայացնել «Պետական տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մինչև 1993 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիներին տրվող փաստաթղթերի և մատուցվող իրավաբանական որոշ ծառայությունների դիմաց գանձվող պետական տուրքի դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:


Հայաստանի Հանրապետության
Գերագույն խորհրդի նախագահ


26 դեկտեմբերի 1992 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն-0754ա-I

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան