ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 1992 թվականի N 636
քաղ. Երևան
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել աղետի գոտու այն շրջանների և բնակավայրերի ցանկը (կցվում է), որտեղ գործունեություն իրականացնող շինարարական ձեռնարկությունների վրա շինարարական աշխատանքների գծով տարածվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի մայիսի 19-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշմամբ նախատեսված շահութահարկի արտոնությունները:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ այն գյուղական բնակավայրերի վերաբերյալ, որոնք չեն մտել սույն որոշմամբ հաստատված շրջանների և բնակավայրերի ցանկի մեջ:
3. ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում ամփոփել և ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2000, N 4 | 11.01.2000, N 636 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|