ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 1992 թ. N 509
քաղ. Երևան
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարձրորակ մասնագետների պատրաստման խնդրի խիստ կարևորությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել ԼՂՀ Գերագույն խորհրդի, ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության առաջարկությունը և Ստեփանակերտ քաղաքում ստեղծել Լեռնային Ղարաբաղի պետական համալսարան:
2. Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանն ընդգրկել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության համակարգում` միավորելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության 1992 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում և բյուջեում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|