Գլխավոր տեղեկություն
Номер
N 494
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (17.10.1994-մինչ օրս)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.10.1994
Подписан
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
17.10.1994
Дата вступления в силу
17.10.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 1994 թվականի N 494

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 405 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման գործընթացն ապահովող միջոցառումների մասին» N 405 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Որոշման և դրա հավելվածի, ինչպես նաև որոշմամբ հաստատված կանոնադրությունների և կարգի տեքստերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն հանձնաժողովի անվանման մեջ «կոորդինացիոն հանձնաժողովի» բառերը փոխարինել «կոորդինացիոն պետական հանձնաժողովի» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն պետական հանձնաժողովի կազմից հանել Տ. Հակոբյանին և Ա. Հարությունյանին, հանձնաժողովի կազմում ընդգրկելով`

 

Լ. Մարտիրոսյանին - ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետի տեղակալ
Ա. Տեր-Թադևոսյանին - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Կ. Մարությանին - ՀՀ կառավարության գործերի կառավարչության տարածքային կառավարման վարչության պետ
Վ. Պապոյանին - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Է. Զուլոյանին - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

3. Որոշմամբ հաստատված սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման տարածքային հանձնաժողովների կանոնադրության 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով`

«է) անհրաժեշտության դեպքում` պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների փախստականների հարցերով զբաղվող մասնագետները»:

4. Որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

ա) 14-րդ կետում «այլ դեպքերում» բառերից հետո լրացնել «բացառությամբ հետախուզման մեջ գտնվելու դեպքերի» բառերը.

բ) 1 և 1ա ձևերի 9-րդ սյունակները տեղափոխել 2-րդ սյունակներ, այդ կապակցությամբ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ սյունակները համարել համապատասխանաբար` 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ սյունակներ.

գ) 1ա ձևի ծանոթությունում «6-13» թվերը փոխարինել «7-13» թվերով:

 

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ

Վ. ՉԻՏԵՉՅԱՆ

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ