Գլխավոր տեղեկություն
Номер
N 497
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.09.1992-12.11.1992)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.09.1992
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
30.09.1992
Дата вступления в силу
30.09.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 1992 թվականի N 497

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՇԵՆՔԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին շենքերով ապահովելու և այդ նպատակով նախատեսված շենքերը վարձակալող և տնօրինող կազմակերպություններին համապատասխան տարածքներ տրամադրելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Երևանի Գրիգոր Լուսավորչի պողոտայի N 8 շենքը Հայաստանի թատերական գործիչների միության հաշվեկշռից հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաշվեկշռին և թույլատրել նրան սահմանված կարգով վաճառել այն Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությանը:

2. Երևանի Պուշկինի փողոցի N 38 շենքը Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հաշվեկշռից հանձնել Հայաստանի թատերական գործիչների միության հաշվեկշռին:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` կատարել Գրիգոր Լուսավորչի պողոտայի N 8 և Պուշկինի փողոցի N 38 շենքերի հաշվեկշռային արժեքների տարբերության հաշվարկը և գումարը փոխանցել Հայաստանի թատերական գործիչների միությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

3. Գրիգոր Լուսավորիչի պողոտայի N 15 շենքը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Պարբերական» հրատարակչության հաշվեկշռից հանձնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի հաշվեկշռին:

Նկատի ունենալ, որ նշված շենքում տեղավորված բոլոր կազմակերպությունների հետ կնքված տարածքի վարձակալության մասին պայմանագրերն իրենց գործողությունը պահպանում են մինչև դրանց ժամկետների լրանալը:

4. Երևանի Տիգրան Մեծի փողոցի N 4 շենքի «Հայարդնախագիծ» ինստիտուտի տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը տրամադրել 1000 մետր օգտակար տարածք:

Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը` «Հայպետնախագիծ» ինստիտուտի Չարենցի N 1 շենքում հատկացնել տարածքներ Պուշկինի փողոցի N 38 շենքում տեղավորված լուսավորության նախարարության կենտրոնական մարզադպրոցին, գերմանական մշակույթի կենտրոնին ու «Մանկավարժ», «Դպրություն», «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում» պարբերականների խմբագրություններին, 2 սենյակ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության արխիվին և 3 սենյակ` հուշարձանների պահպանության վարչությանը` հուշարձանների համահավաքի խմբագրության համար:

5. Երևանի Մոսկովյան փողոցի N 22 շենքը Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի հաշվեկշռից հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաշվեկշռին` Հունաստանի Հանրապետության դեսպանությանը տրամադրելու համար:

6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդների գործկոմներին` ապահովել ազատվող շենքերի պահպանությունը մինչև նրանց հանձնումը օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին:

7. Սույն որոշման հանձնարարականների կատարումն ավարտել ոչ ուշ քան 1992 թվականի հոկտեմբերի 15-ը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ