Գլխավոր տեղեկություն
Номер
Հ.Ն-0860-I
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.06.1993-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1993/12 (1040) 30 հունիս,
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
21.06.1993
Подписан
ՀՀ ԱԺ նիստը վարող
Дата подписания
21.06.1993
Дата вступления в силу
21.06.1993

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների հատուկ կոչումներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների հատուկ կոչումներ շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին կանոնադրությունը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների ծառայողական համազգեստի և հատուկ կոչումների տարբերանշանների ձևը:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


21 հունիսի 1993 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 316, կետ 10
 ՀՆ-0860-I