Գլխավոր տեղեկություն
Номер
N 403
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.08.1994-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.08.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
30.08.1994
Дата вступления в силу
30.08.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

30 օգոստոսի 1994 թվականի N 403

քաղ. Երևան

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի հունիսի 1-ի «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության կառավարության մշտական ներկայացուցչության մասին» հրամանագրի կատարման միջոցառումների մասին» N 361 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատողների թվաքանակը սահմանել 1994 թվականի համար` 100, 1995 թվականի համար` 110 հաստիքային միավոր:

2. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնային դրույքի չափը սահմանել 700 ԱՄՆ-ի դոլարի համարժեք:

3. Սահմանել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերը` դեսպանի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ, համաձայն N 1 հավելվածի, իսկ դեսպանության մյուս աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, համաձայն N 2 հավելվածի:

4. Սահմանել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական մարդատար ավտոմեքենաների 13 միավոր սահմանաքանակ, որից 3-ը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությանը տրամադրելու համար:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` որոշել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատողների բնակարանների վարձակալման կարգը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության 1994 թվականի պահպանման համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել միջոցներ` 265,0 հազ. ԱՄՆ-ի դոլարի համարժեքով, 1994 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ կառավարության 1994 թ.

օգոստոսի 30-ի N 403 որոշման

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ` ԴԵՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Պաշտոնների անվանումը
Տոկոսները դեսպանի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ

Դեսպանորդ-խորհրդական

90

Խորհրդական

80

Բաժնի վարիչ, հյուպատոս, 1-ին քարտուղար,

 

գործերի կառավարիչ

75

2-րդ քարտուղար, դեսպանի օգնական

 70

3-րդ քարտուղար

65

Կցորդ, գլխավոր մասնագետ, գործերի կառավարչի տեղակալ, խմբի ղեկավար    60
Ռեֆերենտ, առաջատար մասնագետ, գլխավոր հաշվապահ

55 

1-ին կարգի մասնագետ

50

2-րդ կարգի մասնագետ, ավագ հաշվապահ 

45

Մասնագետ, հաշվապահ

35

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ կառավարության 1994 թ.

օգոստոսի 30-ի N 403 որոշման

 

ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

 

Պաշտոնների անվանումը

Ամսական պաշտոնային դրույքաչափը (ԱՄՆ-ի դոլարով)

 Մշակույթի կենտրոնի տնօրեն

280

1-ին կարգի մասնագետ

210

2-րդ կարգի մասնագետ

175

Սեկտորի վարիչ, տնտեսական մասի վարիչ

145

Ավագ տեսուչ, դեսպանի քարտուղար

140

Սղագրող-մեքենագրուհի, գանձապահ

130

Քարտուղար-մեքենագրուհի, գործավար, տեսուչ

125

Մարդատար ավտոմեքենայի վարորդ

 110

Ավագ ադմինիստրատոր

100

Շենքի պարետ, ավտոմեքենայի սպասարկող բանվոր

90

Պահեստապետ, հերթապահ ադմինիստրատոր

 85

Շենքերի ընթացիկ վերանորոգման և սպասարկման գծով բանվոր

80

Առաքիչ, սպասավորուհի

70

Պահակ, ցրիչ, հերթապահ, պարետ

60

Հավաքարար

55