ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 1992 թվականի N 402
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՀՐԱԶԵՆ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանն իրավունք վերապահել պահելու և տնօրինելու հրազեն:
2. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության համապատասխան աշխատակիցներին թույլատրել կրելու և սահմանված կարգով օգտագործելու իրենց տնօրինության տակ գտնվող հրազենը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` մեկամսյա ժամկետում հաստատել հրազեն կրելու իրավունք ունեցող աշխատակիցների ցուցակը, ինչպես նաև հրազենի պահպանման կարգը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության դատախազության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.02.2008, N 201-Ն | 22.03.2008, N 402 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|