Գլխավոր տեղեկություն
Номер
N 402
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.07.1992-22.03.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.07.1992
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
15.07.1992
Дата вступления в силу
15.07.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 1992 թվականի N 402

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՀՐԱԶԵՆ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանն իրավունք վերապահել պահելու և տնօրինելու հրազեն:

2. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության համապատասխան աշխատակիցներին թույլատրել կրելու և սահմանված կարգով օգտագործելու իրենց տնօրինության տակ գտնվող հրազենը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` մեկամսյա ժամկետում հաստատել հրազեն կրելու իրավունք ունեցող աշխատակիցների ցուցակը, ինչպես նաև հրազենի պահպանման կարգը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության դատախազության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ