Գլխավոր տեղեկություն
Номер
N 148
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (02.04.1994-28.02.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.04.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
02.04.1994
Дата вступления в силу
02.04.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.02.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 1994 թվականի N 148

քաղ. Երևան

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Սահմանել ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկություններից օգտվելու վճարի հետևյալ չափերը`

 

Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում պահվող ամբողջ տեղեկության համար - Հայաստանի Հանրապետությունում  սահմանված նվազագույն աշխատավարձի  տասնապատիկը
Հայաստանի Հանրապետությունում գործունեության մեկ տեսակի վերաբերյալ ամբողջ տեղեկության  համար  -Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը
Հայաստանի Հանրապետությունում գործունեության մեկ տեսակի  վերաբերյալ մասնակի տեղեկության  համար - Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկը
Մեկ վարչական տարածքի (քաղաք, շրջան) վերաբերյալ ամբողջ տեղեկության համար (բացի Երևան քաղաքից) - Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկը
Մեկ վարչական տարածքում (քաղաք,շրջան) գործունեության մեկ տեսակի վերաբերյալ ամբողջ տեղեկության համար (բացի Երևան քաղաքից)  - Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկը
Մեկ վարչական տարածքում (քաղաք,  շրջան) գործունեության մեկ տեսակի վերաբերյալ մասնակի տեղեկության համար (բացի Երևան քաղաքից) - Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը
Մեկ ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի վերաբերյալ ամբողջ տեղեկության համար - Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով
Մեկ ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի վերաբերյալ մասնակի տեղեկության համար - Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով
Երևան քաղաքի վերաբերյալ ամբողջ տեղեկության համար - Հայաստանի Հանրապետությունում սահմանված աշխատավարձի յոթնապատիկը
Երևան քաղաքում գործունեության մեկ տեսակի վերաբերյալ ամբողջ տեղեկության համար - Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկը
 Երևան քաղաքում գործունեության մեկ տեսակի վերաբերյալ մասնակի տեղեկության համար - Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկը 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.02.2000, N 84 28.02.2000, N 148
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան