ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 1992 թվականի N 300
քաղ. Երևան
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների պետական գրանցման կարգը և պետական գրանցման վկայականների ձևերը (կցվում են):
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Պետական գրանցում ստացած անհատ ձեռներեցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են մուծում սահմանված չափերով ամենամյա վճարներ`
արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) ձևով, համաձայն հավելվածի:
Մուծված արտոնավճարը (եկամտահարկի նվազագույն վճարը) վերադարձման ենթակա չէ (բացառությամբ քաղաքացու երկարատև հիվանդության, բանակ զորակոչվելու, բնակության վայրը փոխելու և այլնի) և հավելվածում սահմանված չափերին համամասնորեն ավելի եկամուտներ ստանալու դեպքում մուծված արտոնավճարը (եկամտահարկի նվազագույն վճարը) հաշվի է առնվում տարվա արդյունքներով եկամտահարկի վերահաշվարկի ժամանակ:
Արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) չափերը ենթակա են ինդեքսավորման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
(11 կետն ուժը կորցրել է 09.03.98 թիվ 154 որոշում)
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՏՈՆԱՎՃԱՐԻ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎՃԱՐԻ) ՉԱՓԵՐԸ
/խմբ. 16.07.93 թիվ 376 որոշում/
(ուժը կորցրել է 09.03.98 թիվ 154 որոշում)
----------------------------------------------------------------------------------------------
Գործունեության տեսակները |
Արտոնավճարի (եկամտահարկի |
--------------------------------------------------------------------------------------------------
1. Տնայնագործական-արհեստագործական զբաղմունքների ոլորտ (պատրաստում) |
|
Հագուստի, գլխարկների, մորթեղենի, արդուզարդի առարկաների, մանվածքի, հյուսածո կտորների, գործված և կարված արտադրանքի |
8-ապատիկ |
Զուգագուլպաների |
10-ապատիկ |
Կոշիկի |
12-ապատիկ |
Ջահերի և լուսամփոփների պատրաստում եվ հավաքում |
10-ապատիկ |
Պոլիէթիլենային տոպրակների, պարկերի, սփռոցների և թղթյա տոպրակների |
7-ապատիկ |
Ավտոմեքենաների պահեստամասերի |
12-ապատիկ |
Պլաստմասսայից իրերի |
7-ապատիկ |
Պիտակների և դրոշմատիպերի |
7-ապատիկ |
Բրուտագործական և խեցեգործական առարկաների, կահույքի, ատաղձագործական այլ իրերի, գորգերի և գորգեղենի |
7-ապատիկ |
Խաղալիքների և հուշանվերների, փայտից, թղթից, ոսկրից, ուռենու շիվերից, ծղոտից, եղեգնափայտիկից և այլ նյութերից իրերի, ձկնորսական սարքերի (բացի այն սարքերից, որոնց օգտագործումն արգելված է) |
5-ապատիկ |
Տնտեսական կահկարասու, այգեբանջարանոցային գույքի, մետաղե մահճակալների և դրանց ցանցերի, մետաղե կենցաղային այլ առարկաների (վառարանների, խողովակների և այլնի), կոշիկի կաղապարների և կրունկների, երկաթբետոնե արտադրանքի (աստիճանների, բլոկների և այլնի), քիվերի և դրանց դետալների, բանալիների, ոչ թանկարժեք մետաղներից իրերի, սանրերի, ակնոցների, հայելիների |
5-ապատիկ |
Թանկարժեք մետաղների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտադրություն, դրանց օգտագործմամբ առարկաների պատրաստում և վաճառք |
10-ապատիկ |
Արհեստական ծաղիկների և ամեն տեսակի պսակների, շիրմաքարերի, հուշարձանների, սալերի և դրանց փորագրությունների, դագաղների, բոլոր տեսակի երաժշտական գործիքների, պետական դրոշմ (դրոշմակնիք) ունեցող մորթիներից մուշտակեղենի, ամեն տեսակի կենցաղային էլեկտրամեքենաների ու սարքերի |
7-ապատիկ |
Սննդամթերքի (հացթխում, հրուշակեղենի և մսամթերքի պատրաստում)
|
8-ապատիկ |
2. Բնակչության կենցաղային սպասարկման ոլորտ Զուգագուլպաների և հագուստի գեղարվեստական ձևավորում |
7-ապատիկ |
Դռների և պատուհանների ապակեպատում, ապակիների գեղարվեստական ձևավորում |
7-ապատիկ |
Ավտոմեքենաների և կահույքի պաստառապատում |
8-ապատիկ |
Ավտոմեքենաների վրա հեղուկ գազի սարքավորման տեղադրում |
10-ապատիկ |
Բնակարանների, այգետնակների, ավտոտնակների և այլ շինությունների շինարարություն, նորոգում, կահավորում ու բարեկարգում, անձնական օգտագործման ավտոմեքենաների և մյուս տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում ու նորոգում, անձնական օգտագործման ավտոմեքենաների և մյուս տրանսպորտային միջոցների տերերի կողմից քաղաքացիների սպասարկում
|
10-ապատիկ |
Սեփական տրանսպորտային միջոցներով (տրակտորով, բեռնատար և այլ կարգի մեքենաներով) սպասարկում |
10-ապատիկ |
Սեփական ավտոբուսներով քաղաքացիների սպասարկում |
13-ապատիկ |
Ակվարիումային ձկների և թռչունների աճեցում |
3-ապատիկ |
Տեսաձայնագրիչների և տեսաժապավենների վարձույթ |
7-ապատիկ |
Դիզայն |
3-ապատիկ |
Իրավաբանական կոնսուլտացիա |
3-ապատիկ |
Գազայրիչների լիցքավորում |
5-ապատիկ |
Մետաղե իրերի, կենցաղային մեքենաների ու սարքերի, ռադիոհեռուստատեսային ապարատների նորոգում, լուսանկարում, քաղաքացիների պատվերներով կատարվող այլ լուսանկարչական աշխատանքների, վարսավիրական, ինչպես նաև վիրաբուժական կամ բուժական գործունեության հետ կապ չունեցող կոսմետիկական ծառայությունների կատարում, կոշիկի և արդուզարդի առարկաների նորոգում, ջեռուցման և ջերմամատակարարման համակարգերի նորոգում և մոնտաժում, դարբնոցային, զոդման և փականագործական աշխատանքների կատարում, ժամացույցների նորոգում, դողերի, անվախցերի (կամերաների) վուլկանացում |
8-ապատիկ |
Իրերի քիմիական մաքրում և ներկում, քաղաքացիներին հատկացված հողամասերի բարեկարգման ծառայությունների կատարում, հագուստի, գլխարկների, մորթեղենի, կարվածքեղենի նորոգում, կահույքի և ատաղձագործական այլ արտադրանքի, այգեբանջարանոցային գույքի նորոգում, սղագրական, մեքենագրական և կազմարարական աշխատանքների կատարում, ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նորոգում, երաժշտական գործիքների լարում և նորոգում |
3-ապատիկ |
Անասունների արածեցում, գորգերի և գորգեղենի նորոգում, զառամյալների, հաշմանդամների ու անաշխատունակ այլ քաղաքացիների սպասարկում, ինչպես նաև երեխաների խնամք և հսկողություն, վաճառքի նպատակով բնակչությունից գնված մաշված հագուստի ու տնային գործածության իրերի վերականգնում, սուրճի, պղպեղի, հատիկեղենի աղում, դանակների, մկրատների, մանգաղների, գերանդիների, սղոցների և մետաղե այլ գործիքների սրում, գերեզմանների բարեկարգում, ընտանի կենդանիների պայտում |
կրկնապատիկ
|
3. Սոցիալ-մշակութային ոլորտ |
|
Առանձին մասնագիտությունների գծով բժշկական գործունեություն (բացի ՀՀ առողջապահության նախարարության կողմից արգելվածներից), բնակչության երաժշտական սպասարկում (հարսանիքներ, հոբելյաններ, թաղումներ և այլն) |
3-ապատիկ
|
Կրկնաուսուցման կարգով պարապմունքների անցկացում |
7-ապատիկ |
Տեքստերի թարգմանություն |
կրկնապատիկ |
Կար ու ձևի, հելունագործության դասավանդում, երաժշտական գործիքներով նվագելու, պարարվեստի, սղագրության և մեքենագրության ուսուցում |
կրկնապատիկ |
4. Առևտրի ոլորտ |
|
Ոչ պարենային ապրանքների առևտուր |
12-ապատիկ |
Պարենային ապրանքների առևտուր |
10-ապատիկ |
5. Գործունեության այլ ոլորտներ |
|
Աուդիտորական գործունեություն | 3-ապատիկ |
______________
(լրաց. 27.03.95 թիվ 156 որոշում)
Ծանոթություն - Երևան, Գյումրի, Էջմիածին, Աշտարակ, Արմավիր, Վանաձոր, Արտաշատ, Աբովյան քաղաքների, Մասիս ավանի բնակիչների համար արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) չափն ավելանում է 20 տոկոսով:
- Սույն հավելվածում չնշված գործունեության առանձին տեսակների համար արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) չափը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից` ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ հարկային պետական տեսչության առաջարկությունների հիման վրա:
- Հավելվածում ըստ ոլորտների նշված գործունեության առանձին տեսակների համար արտոնավճարը (եկամտահարկի նվազագույն վճարը) գանձվում է յուրաքանչյուրի համար առանձին, առանց հաշվի առնելու, որ դրանց որոշ տեսակների համար սահմանված է արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) միևնույն չափը: